ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ
Սեքսապաթոլոգ. Մշտական, կանոնավոր սեռական կյանքն իր դրական ազդեցությունն է ունենում առողջության վրա
Այն զույգերը, ովքեր իրենց կյանքը կառուցում են մշտական սեռական հարաբերությունների ֆոնի վրա, մեծ տարիքում ավելի երկար են պահում ինչպես սեքսուալ, այնպես էլ վերարտադրողական ֆունկցիան: Այս մասին ասուլիսում ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյանը: Նա նաև նշեց, որ մշտական, կանոնավոր սեռական կյանքն իր դրական ազդեցությունն է ունենում առողջության վրա:
Ինչ վերաբերում է տղամարդկանց կլիմաքսին, մասնագետն ասաց, որ վերջին շրջանում ավելի հաճախ են սկսել խոսել այդ մասին: Այն մի պրոցես է, որը պայմանավորված է ֆիզիլոգիական, հորմոնալ տեղաշարժերով և միշտ չէ, որ կլինիկորեն արտահայտվում է: «Ճիշտ ապրելակերպը, ռեգուլյար սեռական կյանքը, հանգստի և աշխատանքի ճիշտ կազմակերպումը, կանխում են նման պրոցեսների արտահայտվածությունը ու մինչև վերջ տղամարդը կարող է ունենալ առողջ սեռական կյանք և պահպանել այն բավարար մակարդակի վրա»,- ասաց սեքսապաթոլոգը:
Հոգեբան Լարիսա Պետրոսյանն ասաց, որ սեռական կյանքի անբավարար լինելու դեպքում զույգերի մոտ ագրեսիայի դեպքեր են նկատվում: Անձի վարքում զգացվում են ագրեսիայի դրսևորումներ: Ըստ նրա, սեռական խախտումները դասվում են երկու մասի` հոգեբանական և ֆիզիոլոգիական, որոնք անդրադառնում են զույգերի հարաբերությունների վրա, հետևաբար` սեռական կյանքի վրա:
24.10.2011
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մեդ-Պրակտիկ
28.02.2016
Հարգելի Գևորգ, բարև Ձեզ: Ձեր հարցը մի փորք խճճված է և անհասկանալի: Խնդրում եմ նշեք Ձեր տարիքը, ապրում եք կանոնավոր սեռական կյանքով, թե ոչ, նախկինում եղել են նման խնդիրիներ, թե ոչ: Ինչ նկատի ունեք "մնացած ժամանակ" ասելով: Այսինքն որոշ դեպքերում էրեկցիա նորմալ կատարվում է, իսկ երբեմն ո՞չ: Կփորձենք օգնել Ձեզ:
Գեվորգ
25.01.2016
Մեդ-Պրակտիկ
01.01.2016
Հարգելի Արսեն, բարև Ձեզ: Սերմնահեղուկը կարող է դառնալ թափանցիկ հետևյալ մի քանի դեպքերում. եթե ընդունում եք շատ քանակությամբ հեղուկներ, հաճախակի հարաբերությունները, սերմնահեղուկում սպերմատոզոիդների բացակայությունը` ազոոսպերմիա: Վերջին տարբերակը քիչ հավանական է, քանի որ առանց պատճառի ազոոսպերմիա չի կարող լինել: Քանի որ հաճախակի զբաղվում եք ձեռնաշարժությամբ, հետևաբար հաճախակի տեղի է ունենում սերմնաժայթքում, որն էլ կարող էր բերել սերմնահեղուկի գույնի փոփոխության: Կարծում եմ անհանգստանալու կարիք չկա:
Արսեն
27.12.2015
Մեդ-Պրակտիկ
19.12.2015
Հարգելի Աննա, բարև Ձեզ: Նման պարագայում խորհուրդ տալ դժվար է: Ինչն է Ձեզ խանգարում սեռական կյանքով ապրելու համար:
Աննա
17.12.2015
Կարդացեք նաև
Գիտնականների խումբը` նյարդակենսաբան Նիկոլ Փրաուսի գլխավորությամբ, հերքել է հոգեբանական վիճակի եւ սեռական հարաբերությունների որակի հետ օրգազմի տարբեր տեսակների կապի մասին Զիգմունդ Ֆրոյդի տեսությունը...
17.10.2016
Տղամարդկանց օրգազմն անհրաժեշտ է սպերմատոզոիդների ժայթքման եւ երեխա բեղմնավորելու համար, սակայն կնոջ օրգազմը բեղմնավորման վրա ոչ մի կերպ չի ազդում: Այդ դեպքում ինչու այն գոյություն ունի բնության մեջ...
16.08.2016
ԱՄՆ–ում փորձարկում են նոր թրթռացող (վիբրացիայով) կրծկալ, որն այն մշակողների խոսքով, առանց որեւէ վիրահատության կարող է մեկ չափսով մեծացնել կուրծքը: Այս հետաքրքիր սարքը ստեղծել է 30-ամյա սերբ Միլան Միլիչն այն բանից հետո, երբ նրա...
08.09.2015
ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության հարցերով վարչությունը տվել է ֆլիբանսերին դեղի արտադրության թույլտվություն, որն ունի կանացի աֆրոդիզիակի հատկություններ։ Այս մասին հայտնում է BBC-ն...
20.08.2015
Ամերիկացի գիտնականները պնդում են, որ կանանց սրտի աշխատանքի դիտարկումը կարող է կանխատեսել և դրանով իսկ օգնել նախազգուշացնելու սեռական ոլորտում...
29.06.2015
Կանանց մեծամասնությունը մտածում է, որ ներլվացումն օգնում է պայքարել տհաճ հոտի դեմ եւ պաշտպանում է ինֆեկցիայից: Իրականում այս պրոցեդուրան այնքան էլ օգտակար չէ, ինչքան ընդունված է...
13.03.2015
Կանանց մոտ էյակուլացիան այնքան էլ հաճախ չի լինում: Երբեմն կնոջ էյակուլյացիան անմիզապահության հետ են շփոթում, սակայն դրանք միմյանց հետ կապ չունեն: Հեղուկը կանացի շագանակագեղձի նմանակի...
27.01.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ