Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն

Կանանց շրջանում անպտղության կրկնակի նվազում է գրանցվել

Կանանց շրջանում անպտղության կրկնակի նվազում է գրանցվել

Առողջապահության նախարարության բուժօգնության կազմակերպման վարչության Մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը այսօրվա ասուլիսում խոսելով անպտղության ու դրա առաջացման պատճառների մասին նշեց, որ հանրապետությունում կանանց մոտ առաջնային անպտղությունը կազմում է 5.3 տոկոս, երկրորդայինը` 11.5 տոկոս:

 

Տղամարդկանց մոտ առաջնային անպտղությունը` ամլությունը կազմում է 2.7 տոկոս, երկորդայինը` 2.6 տոկոս է կազմում: Նա նշեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կատարվում է անպտղության տարածվածության ուսումնասիրություն` ներկայացուցչական հետազոտությունների միջոցով: Ըստ նրա, 1990-ական թվականներից մինչև 2010 թվականը Հայաստանում 3 նմանատիպ հետազոտություն է իրականացվել: «1989-1990 -ական թվականներին հայտնաբերվել է, որ առաջնային անպտղությունը կանանց մոտ կազմում է 3.2 տոկոս, իսկ երկրորդայինը` 21.4 տոկոս:

 

Տասը տարի անց նմանատիպ հետազոտություն իրականացվեց ու իրավիճակը բավականին բարդ թվաց ու հաճախականությունը նախկինի նկատմամբ գերազանցեց մոտ 2 անգամ»,-ասաց Գ. Ավագյանը:

 

Այսպես, այս տարիներին, հանրապետությունում առաջնային անպտղությունը կազմել է 3.4 տոկոս, իսկ երկրորդայինը` 28.5 տոկոս: Մասնագետի խոսքով, այս ժամանակ հետազոտության մեջ ներգրավվել են նաև տղամարդիկ, ում մոտ առաջնային անպտղությունը կազմել է 3.3 տոկոս, իսկ երկրորդայինը` 15.2 տոկոս:

 

Այսպիսի բացասական արդյունքերը, մասնագետը կապեց անցումային շրջանի, սոցիալական վատ վիճակի հետ, որն անդրադարձել է կանանց ու տղամարդկանց վերարտադրողական առողջության ու անպտղության վրա: Գ. Ավագյանը նշեց, որ այդ ցուցանիշները մտահոգել են առողջապահության նախարարությանը ու միջոցառումներ են ձեռնարկվել` ուղղված վերարտադրողական առողջության բարելավմանը, որի արդյունքում 2008-2009 թվականին կատարած հետազոտության արդյուքնները փաստել են` կանանց շրջանում անպտղության կրկնակի նվազեցման և տղամարդկանց շրջանում` 3 անգամ նվազեցման մասին:

 

Նշենք, որ անպտղությամբ տառապող կանանց գերակշռող խումբը 25 և բարձր տարիքային խմբին պատկանող կանայք են: Իսկ առավել հաճախ, անպտղությունը հանդիպում է 25-32 տարեկանների տարիքային խմբում:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ