Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն

Յուրաքանչյուր ութերորոդ կին տառապում է անպտղությունից. գիտնականներ. 1in.am

Յուրաքանչյուր ութերորոդ կին տառապում է անպտղությունից. գիտնականներ. 1in.am

Յուրաքանչյուր ութերորդ կին և յուրաքանչյուր տասներորդ տղամարդ տառապում է անպտղությունից կամ երեխայի բեղմնավորման հետ կապված լուրջ խնդիրներից: Այդ մասին հոդվածը հրապարակված է Human Reproduction պարբերականում:

«Մենք շատ զարմացած ենք այն բանից, որ մեր հետազոտությանը մասնակցած մարդկանց մոտավորապես կեսն իմացել են պտղաբերության հետ կապված իրենց խնդիրների մասին, և չեն փորձել օգնություն ստանալ: Դրա պատճառը կարող է լինել ինչպես անպտղության սոցիալական «պիտակ» ստանալու վախը, այնպես էլ տարբեր սոցիալ-տնտեսական գործոնները»,- հայտարարել է Ջեսիկա Դատան հիգիենայի և արևադարձային բժշկության Լոնդոնյան դպրոցից:

Ինչպես ցույց են տվել 2010-2012 թվականներին կատարված հարցումները, որոնց մասնակցել են ավելի քան 15 հազար կին և տղամարդ, տղամարդկանց մոտավորապես 10%-ը և կանանց 13%-ը տառապել են անպտղությունից, ընդ որում, կանանց մեծ մասը եղել է 35-44 տարեկան, իսկ տղամարդկանց մեծ մասը՝ 35-54 տարեկան:

Հետաքրքիր է նաև այն եզրակացությունը, որ անպտղությունը հարուստների խնդիր է. բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցողներն ավելի հաճախ են խնդիրներ ունեցել երեխայի բեղմնավոման հարցում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. ivan-melnikov.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ