Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն

ԱՄԲ ամենատարածված տարատեսակն անարդյունավետ է. գիտնականներ. news.am

ԱՄԲ ամենատարածված տարատեսակն անարդյունավետ է. գիտնականներ. news.am

Արտամարմնական բեղմնավորման (ԱՄԲ) ամենատարածված տարատեսակը, որն ամբողջ աշխարհում կատարում են տասնյակ հազարավոր զույգերի, ո՛չ միայն անարդյունավետ է, այլեւ կարող է նույնիսկ նվազեցնել հաջող բեղմնավորման շանսերը, զգուշացնում է  Human Reproduction ամսագրի գլխավոր խմբագիր, պրոֆեսոր Հանս Էվերսը:

Նրա խոսքով, շատ բժիշկներ գերագնահատում են սպերմատոզոիդի ինտրոցիտոպլազմատիկ ներարկում կոչվող (ICSI) միջամտության արդյունավետությունը, որն իրականում ծախսատար է եւ քիչ արդյունավետ: Պրոֆեսորը քննադատության է ենթարկել ԱՄԲ կլինիկաներին այդ թանկարժեք միջամտություններն այն զույգերին կատարելու համար, ովքեր դրանցից որեւէ օգուտ չեն ստանում:

ICSI-ը միջամտություն է, որի դեպքում ձվաբջջի մեջ մեկ սպերմատոզոիդ է մտցվում: Դա օգտագործվում է այն դեպքում, երբ տղամարդու մոտ անպտղություն է ախտորոշվում եւ նա սպերմատոզոիդների հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Միայն 2010-ին ICSI-ով 455 000 զույգ է անցել:

Ընտանեկան զույգերի 30-40 տոկոսի մոտ բեղմնավորման խնդիրները կապված են տղամարդու կողմից անպտղության հետ, այդ պատճառով գիտնականները համարում են, որ ICSI-ը պետք է անցնի ԱՄԲ կլինիկաների հիվանդների ոչ ավելի, քան 40 տոկոսը: Սակայն իրականում բժիշկները շատ հաճախ այդ մեթոդն են օգտագործում նույնիսկ այն դեպքում, եթե բեղմնավորման խնդիրների պատճառները կապված չեն տղամարդկային առողջության հետ: Պրոֆեսոր Էվերսն ընդգծել է, որ նման դեպքերում թերապիան, որի արժեքը մեկ ցիկլի համար մինչեւ 2500 դոլար է կազմում, քիչ արդյունավետ է: Այն նույնիսկ նվազեցնում է արդյունավետ բեղմնավորման շանսերը: Որոշ փորձագետներ կասկածում են, որ կլինիկաները դիտավորյալ են նման միջամտություններ իրականացնում` սեփական եկամուտն ավելացնելու համար:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ