Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն

Սաղմի ներպատվաստման համար վճռորոշ նշանակություն ունեցող գեն է հայտնաբերվել. med.news.am

Սաղմի ներպատվաստման համար վճռորոշ նշանակություն ունեցող գեն է հայտնաբերվել. med.news.am

Վերարտադրողական տարիքի շուրջ 6,1 մլն ամերիկացի կանայք անպտղությամբ են տառապում: Ընդ որում, դեպքերի մեծ մասի պարագայում երեխա ունենալու անկարողության պատճառներն անհայտ են մնում:

 

Ընդհանուր առմամբ, համարվում է, որ 100 կանանցից 9-ին դա սպառնում է: Մայրանալու համար նրանք ստիպված են արտաարգանդային բեռմնավորման օգնությանը դիմել, որը միշտ չէ, որ հաջող ավարտ է ունենում: Այդուհանդերձ, վերջերս իրականացված հետազոտության արդյունքում գիտնականները փոքր չափեր, բայց կարեւորագույն նշանակություն ունեցող մոլեկուլ են հայտնաբերել, որի օգնությամբ կարող է լուծվել կանանց անպտղության առեղծվածը, հաղորդում է Medical Daily-ն:

Մասնավորապես, Ցինցինատիի մանկական հիվանդանոցի գիտահետազոտական խմբի անդամները Wnt5a անունը ստացած գենն են բացահայտնել, որը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ սաղմի՝ արգանդի պատին արդյունավետ ներպատվաստման հարցում: Այն իր ռեցեպտորների՝ ROR1-ի եւ ROR2-ի օգնությամբ սաղմի տեղաշարժին նպատակային ուղղորդում տալու ծրագրավորում ունի:  Բացի այդ, մոլեկուլից կայուն պարբերականությամբ ստացվող ազդակներն արգանդում ներպատվաստային խցերի ձեւավորման նպատակ են հետապնդում:

Հետազոտության կարեւորությունը վերոհիշյալ գենի բացակայության կամ թերի աշխատանքի արդյունքում ի հայտ եկող հանգամանքների բացահայտմամբ է ընդգծվում: Երբ Wnt5a-ից ստացվող ազդակները թույլ կամ աղավաղված են, ո՛չ միայն արգանդը կարող է պատրաստ չլինել հղիությանը, այլ նաեւ՝ հավանական է սաղմի անհարմար դիրքով տեղակայվելը, ինչն արդյունքում բերում է անցանկալի հետեւանքների՝ վերարտադրողական գործառույթի անբավարարություն, անպտղություն, պտղի թերաճություն, վիժման կամ վաղաժամ ծննդաբերության վտանգ:

Կնոջ ձվաբջջի եւ տղամարդու սպերմատոզոիդի բեղմնավորման արդյունքում սաղմի զարգացման նախնական փուլում գտնվող զիգոտ է առաջանում: Այդուհանդերձ, արդյունավետ զարգացման համար այն պետք է արգանդի պատին տեղակայվի: Գիտնականները մինչ այժմ պատկերացում չունեին, թե որ պարբերական ազդակների խթանմամբ է զիգոտն իր ճանապարհը գտնում:

Երբ սաղմին չի հաջողվում արգանդի պատին հարմար տեղակայվել, վիժման վտանգ է առաջանում: Ընդհանուր առմամբ, հղիության 40 տոկոս դեպքերում հենց այսպիսի արդյունք է սպասվում: Գիտնականները համոզված են, որ այս կերպ բնությունը փորձում է գենետիկորեն ամենահարմար սաղմերի՝ արգանդում տեղակայումն ապահովել: Այդուհանդերձ, կնոջ օրգանիզմը երբեմն նաեւ առողջ սաղմերի տեղակայմանն է ընդդիմանում: Երբեմն էլ սաղմն է սխալ՝ արգանդի վզիկի կամ ֆալոպյան փողերի ուղղությամբ տեղաշարժվում:

Վերոհիշյալ հետազոտության շրջանակում փորձարկումները միայն լաբորատոր մկների վրա են իրականացվել, բայց, հիշյալ կենդանիների եւ մարդու օրգանիզմի նմանություններն ու տարբերությունները հաշվի առնելով, գիտնականները համոզմունք ունեն, որ Wnt5a-ROR ազդակները կարող են վճռորոշ նշանակություն ունենալ սաղմի ճիշտ տեղակայման հարցում: Առաջիկայում նրանք մտադիր են հատուկ՝ հիշյալ ազդակներով կարգավորվող մոլեկուլյար եւ կենսաքիմիական անցուղիներն ուսումնասիրել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ