Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն

Նոր հույս անպտուղ ընտանիքներին. գիտնականները հայտնաբերել են բեղմնավորման համար պատասխանատու պրոտեինը. tert.am

Նոր հույս անպտուղ ընտանիքներին. գիտնականները հայտնաբերել են բեղմնավորման համար պատասխանատու պրոտեինը. tert.am

Գաղտնիք չէ, որ բեղմնավորումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ձվաբջիջն ու սպերմատոզոիդը հանդիպում են, «ճանաչում» իրար, ինչից հետո սկսվում է սաղմի ձևավորման գործընթացը։

 

Սակայն այն, թե ինչպես են դրանք իրար «ճանաչում», մինչև վերջերս շարունակում էր գաղտնիք մնալ։ Ինչպես նշում է Al Arabiya-ն,  այժմ բրիտանացի գիտնականները պարզել են, որ ձվաբջջի մակերեսին կա մի պրոտեին, որը փոխազդում է սպերմատոզոիդի վրա գտնվող Իզումո պրոտեինի հետ՝ թույլ տալով 2 բջիջներին միավորվել։

 

Գիտնականները ձվաբջջի նորահայտ պրոտեինն անվանել են Յունո՝ ի պատիվ պտղաբերության ու ամուսնության հին հռոմեական աստվածուհի Յունոնայի, իսկ արական պրոտեինը, որը հայտնաբերվել էր դեռևս 2005թ., կոչվում է Իզումո՝ ի պատիվ վերարտադրողականության ու ամուսնության ճապոնական աստծո։ 

 

Երկու պրոտեինների փոխազդեցության ուսումնասիրությունը դրական տեղաշարժ կապահովի զույգերի անպտղության բուժման, ինչպես նաև նոր, ավելի արդյունավետ հակաբեղմնավորիչների ստեղծման ոլորտներում։

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. medsputnik.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ