Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն

Տղամարդկանց և կանանց մոտ անպտղության ցուցանիշները հավասար են` 40/40

Տղամարդկանց և կանանց մոտ անպտղության ցուցանիշները հավասար են` 40/40

Մի քանի օր առաջ` սեպտեմբերի 4-ին, ամբողջ աշխարհում նշվեց սեռական առողջության օրը, մոտ 70 պետություն միացել են այդ միջոցառմանը, և ընդամենը 2 տարի է, այս օրը նշվում է աշխարհում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ֆերթիլիթի սենթր»- պտղաբերության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը:

“Ռուսաստանը այս տարի է միացել, Հայաստանը դեռ չի միացել, բայց մենք մեծ հույսեր ունենք, որ հաջորդ տարվանից մենք էլ կմիանանք, քանի որ մեր բժշկական ասոցացիաները, որոնք այս կամ այն կերպով առնչվում են մարդու սեռական առողջությանը, պարտավոր են այս հարցերին ավելի լուրջ մոտենալ, որովհետև սեռական առողջությունը համարվում է ոչ միայն մարդու ֆիզիկական և հոգեբանական խնդիրներից մեկը, այլ նաև մարդու կարևորագույն իրավունքներից մեկն է”,- նշեց բանախոսը` հավելելով, որ ընդամենը մի քանի տարի առաջ եվրախորհրդարանն ընդունեց նմանատիպ մի որոշում վերարտադրողական առողջության մասին,  որպեսզի ընտանիք կազմել ու երեխաներ ունենալ ցանկացող  զույգն ունենա վերարտադրողական առողջության իրավունք:

Համբարձումյանը նաև նկատեց, որ Հայաստանում տարածված է այն տեսակետը, թե անպտղությունը հիմնականում կանանց է վերաբերվում. “Դա սխալ է, քանի որ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ անպտղության ցուցանիշները հավասար կարող են լինել: Թե’ կանանց, և թե’ տղամարդկանց մոտ անպտղության ցուցանիշը Հայաստանում 40% է  կազմում, իսկ մնացացծ 20% դեպքերը վերաբերում են և’ կանանց, և’ տղամարդկանց:

Բժիշկ բանախոսը նշեց նաև, որ գոյություն ունի անպտղության 40 տեսակ, որոնցից 22-ը վերագրվում է կանանց, իսկ 18-ը` տղամարդկանց` նկատելով, որ այսօր աշխարհում տղամարդկանց շրջանում անպտղության ցուցանիշների աճի  միտում է նկատվում:

 

Ինտերնետն իսկական չարիք է անպտղության դեմ պայքարում

 

Վերարտադրողական առողջությունն ու, ընդհանրապես, սեռական դաստիարակությունը բավականին կարևոր հոգեֆիզիոլոգիական երևույթ է: Խոսելով սեռական և վերարտադրողական առողջության մասին` այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս փաստը կարևորեց հոգեբան Աննա Բադալյանը:

“Ընդհանրապես խնդրին  պետք է անդրադառնալ դեռ դպրոցական տարիքից, նույնիսկ ավելի շուտ` վաղ մանկական տարիքից, իհարկե, յուրաքանչյուրին պետք է  կրթել իր տարիքին համապատասխան մտահորիզոնին ու վարքին համապատասխան”,- նշեց մասնագետը`  նկատելով, որ այսպիսի օրինակներ մենք արդեն ունենք, քանզի դպրոցներում արդեն սեռական դաստիարակության դասաժամեր կան, բարձր դասարաններում  ավելացել են նաև սեռական հարաբերությունների էթիկայի մասին դասեր:

Ասուլիսին ներկա մյուս բանախոս, “Ֆերթիլիթի սենթր” պտղաբերության կենտրոնի տնօրեն, բժիշկ Էդուարդ Համբարձումյանն էլ, խոսելով վերարտադրողական առողջության վերաբերյալ խնդիրների մասին` ասաց, որ սա ոչ թե միայն կնոջ և տղամարդու խնդիրն է, այլ պետության, քանի որ կա ազգաբնակչության վերարտադրողության խնդիր. “Ամուսինների մոտ խնդիր լինելու դեպքում պետք է նրանք միասին դիմեն բժշկի, և ոչ թե, ինչպես Հայաստանում է տարածված, միայն կնոջն ուղարկեն”:

Է. Հանբարձումյանը նաև խոսեց անպտղության բուժման գների մասին` նշելով, որ Հայաստանում այս համարվում է ամենաթանկ բուժվող հիվանդություններից մեկը և կարող է արժենալ ընդհուպ 3000 դոլար և տևել նույնիսկ մի քանի տարի:

“Անկախ”-ի այն հարցին, թե ժամանակակից տեխնիկայի ու ինֆորմացիայի ազատ հոսքի պայմաններում, երբ երեխաներն ազատ կարողանում են ինտերնետի, հեռուստատեսության ու տարատեսակ գրականության միջոցով ինքնասեռակրթվել` հաճախ ստանալով իրենց տարիքին ոչ համապատասխան սեռական կրթություն, արդյոք դա հոգեկան շեղումներ չի առաջացնի նրանց մոտ կամ ազդի անձի հոգեվիճակի վրա, հոգեբան Աննա Բադալյանն ասաց, որ միանգամայն համաձայն է այս դիտարկմանը, և հիմնական խնդիրը այս հարցում դրված է ծնողների վրա, որ կարողանան ճիշտ դաստիարակել իրենց երեխաներին, քանի որ չի բացառվում, որ վաղ տարիքում առաջացած նման հոգեբանական տրավմաները հետագայում հենց անպտղության պատճառ դառնան :

Վերջում երկու բանախոսներն էլ անպտղության հարցում իսկական չարիք համարեցին ինտերնետը:

Հեղինակ. Վահե Մակարյան
Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ