Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն

Հայաստանում անպտղության ցուցանիշն անհանգստացնող չափերի է հասել

Հայաստանում անպտղության ցուցանիշն անհանգստացնող չափերի է հասել

Անպտղության համաշխարհային խնդիրն արդիական է ինչպես զարգացած, այնպես էլ` զարգացող երկրներում: Միլիոնավոր մարդիկ այսօր աշխարհում տառապում են չբերությամբ, որի ցուցանիշները պայմանավորվում են և′ սոցիալական վատ պայմաններով, և′ երիտասարդների առողջական հարցերով:


Հայաստանում սոցիալ-տնտեսական պայմանների և դրանցից բխող պատճառահետևանքային խնդիրների ազդեցությամբ անպտղության ցուցանիշը Հայաստանում մտահոգիչ է:


Վիճակագրական տվյալների համաձայն` չբերության հաճախականությունը կանանց շրջանում կազմում է 16.8 տոկոս, իսկ տղամարդկանց շրջանում` 11.7 տոկոս:


Մասնագետների կարծիքով անպտղության ևս մեկ պատճառ է այն, որ ծերացել է առաջին երեխա ունենալու տարիքը: Եթե նախկինում առաջին երեխան ունենում էին 21 տարեկան հասակում, ապա հիմա տղամարդիկ ավելի ուշ են ընտանիք կազմում, ինչի հետևանքով էլ ընկնում են ծնելիության ցուցանիշները:


Նշենք նաև, որ ծնելիության անկման գագաթնակետը գրանցվել է 2001թ., իսկ դրան նպաստող հատկանիշները և բացասական միտումները արձանագրվել են 1991թ.:

Սկզբնաղբյուր. mamul.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

21.12.2014

Հարգելի Կարինե, սպերմագլյուտինացիան` սպերմատոզոիդների յուրահատուկ սոսնձումն է միմյանց: Սպերմագլյուտինացիայի պատճառները տարբեր են, այն հանդիպում է հիմնականում շագանակագեղձի հիվանդությունների, մասնավորապես, բորբոքումների և ինֆեկցիոն ախտահարումների դեպքում: Այսինքն, պետք է վերացնել նախ և առաջ պատճառը: Ավելի մանրամասն՝ հոդվածում, որի հղումը ներկայացնում ենք ստորև.

uro-andro.ru/questions/vliyaet-li-spermaglyutinatsiya-na-zachatie

Կարինե

03.11.2014

Բարև բժիշկ: Ինչից է առաջանում սպերմագլուցինացիան և արդյոք այն բուժվում է:

Մեդ-Պրակտիկ

21.10.2014

Հարգելի Կարինե, այո, շատ դեպքերում ծխելը կարող է բացասաբար անդրադառնալ մեգասպերմինի կլինիկական արդյունավետության վրա:

Կարինե

18.09.2014

Եթե օգտագործում են Մեգասպերմին, բայց ծխելը չեն թողնում; Կարող է արդյունք չտա;

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ