Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն

Արհեստական արևայրուքի քսուքները մեծացնում է անպտղության հավանականությունը

Արհեստական արևայրուքի քսուքները մեծացնում է անպտղության հավանականությունը

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ արհեստական արևայրույք ապահովող քսուքներում առկա քիմիական նյութերի թունավոր «կոկտեյլը» զգալի բարձրացնում է անպտղության, ինչպես նաև ծննդաբերության ընթացքում բարդությաունների ի հայտ գալու հավանականությունը, գրում է The Telegraph-ը:

Առողջությանը վնասող բաղադրիչները պարունակում են նաև քաղցկեղածին և հորմոնները ձևափոխող մասնիկներ, որոնք վնասում են սաղմին: Բացի այդ նման քսուքների կանոնավոր օգնագործումը գրգռում է մաշկը, կարող է առաջացնել ալեգիա, շաքարախտ և ճարպակալում:

Ոլորտի մասնագետները պնդում են, որ այդ քսուքների հասցրած վնասը ավելի մեծ է, քան կոսմետիկ այլ նյութերինը, քանի որ ի տարբերություն դրանց արևայրուքի համար քսուքները օգտագործվում են ամբողջ մարմնով մեկ:

Այդ քսուքների ակտիվ բաղադրիչը դիհիդրոկսիացետոնն է, որը ռեակցիայի մեջ է մտնում մաշկի ամինաթթուների հետ, ինչի արդյունքում այն ստանում է շագանակագույն երանգ: Երբ այն քսվում է մաշկի վրա, ապա ներծծվում է արյան մեջ և գիտնակնների համոզմամբ` վնասում է ԴՆԹ-ն և ուռուցքներ առաջացնում:

Գիտնականները վերջին շրջանում մեծ աճ գրանցած քաղքկեղի, շաքարախտի, ճարպակալման և անպտղության ցուցանիշների մեծ աճը կապում են հենց նմանատիպ քսուքների օգտագործման հետ:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ