Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն

Մեզ մոտ պետք է լինի սեռական դաստիարակություն առանց տաբուների. հոգեբան

Մեզ մոտ պետք է լինի սեռական դաստիարակություն առանց տաբուների. հոգեբան

«Եթե զույգը մեկ տարի շարունակ ապրում է կանոնավոր սեռական կյանքով և չի հղիանում, ապա այդ դեպքում նա համարվում է անպտուղ»,- լրագրողների ետ հանդիպմանը ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Արման Սահակյանը:

Նա նշեց, որ անպտղության պատճառները կանանց մոտ հիմնականում հորմոնալ խախտումներն են և ինֆեկցիաները, իսկ տղամարդկանց մոտ սերմի հետ կապված խնդիրները:

Բժիշկն առանձնացրեց անպտղության երկու տեսակ՝ առաջնային և երկրորդային. «Առաջնային անպտղությունը, երբ զույգը ընդհանրապես չի կարողանում հղիանալ, իսկ երկրորդայինը, երբ մի անգամ եղել է հղիություն, բայց հետո այլևս չի ստացվում»:

Մասնագետի խոսքերով՝ երիտասարդների մոտ անպտղության պատճառ է հղիության պարբերաբար ընդհատումները. «Նման խնդիրներ ունեն նաև 90-ական թթ. ծնված երեխաները: Սոցիալ-տնտեսական ծանր պայմանները ունեցել են իրենց ազդեցությունը: Նրանք և դժվար են հղիանում, և հղիությունը դժվար են տանում: Մեր կլինիկայում ամեն 4-րդ զույգը ունենում է անպտղության խնդիր»:

«Նախկինում շատ հազվադեպ էր լինում, երբ տղամարդը դիմում էր բժշկի: Հիմա շատացել են այն զույգերը, որոնք դեռևս չամուսնացած դիմում են բժշկին՝ նախօրոք հետազոտվելու համար: Տարիներ առաջ նման երևույթի հնարավոր չէր հանդիպել: Ինձ մոտ տարեկան 5-6 զույգ է այցելում այդ հարցով: Եթե զույգն է դիմում մասնագետի, անպտղության բուժումը շատ ավելի հեշտ է և արդյունավետ, իսկ առանձին-առանձին նրանք դժվար են պատկերացնում իրենց խնդիրը»,- հավելեց նա:

Համատեղ ասուլիսի ժամանակ հոգեբան Սիրանուշ Անդրեասյանը նշեց. «Տղամարդիկ դիմում են բժշկի այն ժամանակ, երբ արդեն անելու ոչինչ չի մնում, քանի որ կարծրատիպերը, թե խնդիրը կնոջ մոտ է և ոչ տղամարդու՝ դեռևս կա»:

Ըստ նրա՝ մենք գնում ենք դեպի եվրոպականացում, որը քարոզում է ազատ սեռական կյանք. «Բայց քանի որ մեր մտածելակերպը այլ է, մեր երիտասարդները վախենալով են ունենում ազատ սեռական հարաբերություններ: Գաղտնի սեռական հարաբերությունները առաջացնում են տարբեր հիվանդություններ: Մեզ մոտ պետք է լինի սեռական դաստիարակություն առանց տաբուների»:

Նա հայտնեց, որ հոգեբանին անպտղության խնդրով դիմում են հիմնականում կանայք. «Իհարկե, լինում է նաև, որ զույգերով են դիմում, բայց այն ժամանակ, երբ կինը մի քանի վիժումներ է ունեցել»:

Վերջում Արման Սահակյանը ընդգծեց. «Ինչքան էլ մենք փորձում ենք գնալ դեպի եվրոպականացում, այնուամենայնիվ շարունակում ենք մնալ ասիացի»:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ