ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն
Վրեժ Շահրամանյան. «Հայաստանում անպտղության ցուցանիշն անցել է 15 տոկոսի շեմը»
«Անպտղությունը Հայաստանում ավելի է տարածվել»,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ փաստեց բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Սակայն մինչ բուն թեմային անցնելը նա փորձեց հստակեցնել, թե ինչ ասել է անպտղություն. «Սովորաբար անպտղություն ենք անվանում այն ամուսնությունը, երբ, առանց հակաբեղմնավորիչների օգտագործման, զույգը մեկ տարվա ընթացքում ապրում է կանոնավոր սեռական կյանքով, և մեկ տարին լրանալուց հետո հղիություն չի գրանցվում: Այս դեպքում նոր մենք ախտորոշում ենք անպտղություն»:
Այս պարագայում բժիշկը կարևորեց մեկ տարուց հետո ախտորոշման գործոնը, քանզի, ըստ նրա, 4-5 ամիս հետո հղիություն չգրանցելով եզրակացնելը, թե տվյալ զույգի մոտ անպտղություն է, սխալ է, քանի որ, շատ դեպքերում հղիությունն ուղղակի ավելի ուշ է գրանցվում: Սեքսապաթոլոգը բերեց մի պաշտոնական տեղեկատվություն, ըստ որի`այն երկիրը, որտեղ անպտղությունը գերազանցում է 15%-ը, լրջագույն աղետի առաջ է կանգնած: «Այնինչ, Հայաստանում անպտղության ցուցանիչն անցել է 15 տոկոսի շեմը: Այսօր մեր կլինիկա դիմող յուրաքանչյուր երրորդ զույգն անպտղության խնդիր ունի: Մեզ համար սա մտահոգիչ փաստ է: Անպտղությունը գործոն է դարձել, որն ազդում է վերարտադրողական առողջության ցուցանիշների և, ամենակարևորը, ժողովրդագրության վրա», – ասաց սեքսոպաթոլոգը:
Շահրամանյանը զավեշտալի համարեց այն երևույթը, երբ մարդիկ` ազգային առանձնահատկություններից ելնելով, անպտղության դեպքում դիմում է ոչ թե բժիշկ-մասնագետների, այլ հեքիմների, վախ չափողների, տարբեր տեսակի գուշակների, ինչն, ըստ մասնագետի, իր հերթին ավելի է բարդացնում իրավիճակը, հատկապես` ախտորոշման տեսակետից. «Անպտղությունը դատավճիռ չի լինի այն դեպքում, երբ զույգը ճիշտ ժամանակին դիմի բժշկին, մենք էլ ճիշտ ժամանակին կատարենք ախտորոշումն ու համապատասխան բուժումը»:
Խոսելով անպտղության պատճառների մասին` բժիշկ-սեքսապաթոլոգը նշեց, որ Հայաստանում անպտղության պատճառների կեսը կանանց ուսերին է, կեսը` տղամարդկանց: Հիմնական պատճառներից նշեց սեռավարակները, ինչպես նաև վատ սնունդն ու շատ կիպ հագուստը: 90-ականները` իրենց վատ ու դժվարին պայմաններով ևս, ըստ սեքսապաթոլոգի, իրենց հետքն են թողել այսօրվա երիտասարդների վերարտադրողական և սեռական առողջության վրա:
Ինչ վերաբերում է սեռավարակների տարածմանը, ապա Շահրամանյանը նախ և առաջ հիշեց հայ «խոպանչիներին». «Մեր հարգարժան տղամարդիկ, գնալով արտագնա աշխատանքի այլ երկրներ, մասնավորապես Ռուսաստան և Ուկրաինա, երկար ժամանակ այնտեղ ապրելով, չպաշտպանված սեռական կապերի մեջ մտնելով ու վարակվելով` վերադառնում են Հայաստան և ակամա դառնում մեր երկիր սեռավարակ ներկրողներ»:
Նշված խնդրի լուծում մանսնագետը համարում է ճիշտ ինֆորմացիայի տարածումն ու անվճար բժշկահետազոտական ծրագրեր, բաց դռների օրեր կազմակերպելը: Նա նաև նշեց, որ իրենք ներկայացրել են նմանատիպ ծրագրեր որոշ առողջապահական ընկերություններին, սակայն առայժմ դրանք անպատասխան են մնացել: ՀՀ Առողջապահության նախարարությունը, սակայն, Շահրամանյանի հավաստմամբ, ունի անպտղության դեմ ուղղված մի քանի կետից բաղկացած ծրագիր, որը մտադիր է մոտ ապագայում աստիճանաբար իրականացնել:
11.05.2012
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Լանա
05.07.2012
Կարդացեք նաև
Յուրաքանչյուր ութերորդ կին և յուրաքանչյուր տասներորդ տղամարդ տառապում է անպտղությունից կամ երեխայի բեղմնավորման հետ կապված լուրջ խնդիրներից: Այդ մասին հոդվածը հրապարակված է Human Reproduction պարբերականում...
04.07.2016
Հնդկաստանում ստեղծվել է աշխարհում առաջին հիվանդանոցը, որը մասնագիտացվել է կոմերցիոն սուրոգատ մայրության ուղղությամբ: Այս պահին այնտեղ գտնվում են մոտ 100 հղի կանայք, ովքեր տարբեր ամուսնական զույգերի համար...
05.11.2013
Ընտանիք կազմելը մեծ թվով զույգերի համար այնքան էլ հեշտ չէ, որքան ենթադրվում է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանաց մոտ գնալով նկատվում է չբերության աճ...
13.06.2013
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYu5mtAV' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ