Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն

Հայաստանի՝ 18% անպտղությունն ԱՀԿ-ն ժողովրդագրության տեսանկյունից մտահոգիչ է համարում

Հայաստանում ամեն հինգերորդ ընտանիք չի կարողանում երեխա ունենալ. այս մասին հաղորդեց «ԱՐ» հեռուստատեսության «Հատուկ թղթակից»-ը։ Մասնագետների կարծիքով` կանանց անպտղությունը պայմանավորված է սթրեսներով, աննորմալ սննդակարգով և հղիության արհեստական ընդհատումներով, ինչպես նաև սեռավարակներով և հորմոնալ խանգարումներով։ Տղամարդկանց անպտղության հիմնական պատճառ է համարվում անառողջ ապրելակերպը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անպտղության այս ցուցանիշները ժողովրդագրության տեսանկյունից խիստ մտահոգիչ է համարել՝ թույլատրելի սահմանը 15%-ն է։

Մասնագետները զույգին անպտուղ են համարում, երբ ամուսնության երկրորդ-երրորդ տարում հղիացում չի լինում։ Անպտուղ զույգերից 46%-ի դեպքում խնդիր կա երկուսի մոտ էլ։ 2009թ. մեզ մոտ արձանագրվեց անպտղության 18%՝ 1998թ.-ի 32%-ի համեմատ այս ցուցանիշը հուսադրող է, սակայն դեռ մտահոգիչ։

«Պաշտոնական վիճակագրությունը ցավոք սրտի չի արտացոլում իրական պատճառը,- նշել է Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը,- մեր բժշկական հաստատություններում արձանագրված գրառումները ըստ դիմելիության են»։

Ըստ նրա՝ բացառիկ դեպքեր են տղամարդու լրիվ անպտղությունը. «Կարելի է սերմը խտացնել և ստանալ արդյունք. այսօր տեխնոլոգիաները տալիս են այդ հնարավորությունը»,- նշել է Սարիբեկյանը։

«Էկոլոգիա» միջազգային ակադեմիայի անդամ Լևոն Աճեմյանը նշել է, որ անտպղությունը վերջին տասնամյակներին աճել է ամենուր։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիմնական պատճառը, ըստ նրա, սնունդն է, քանի որ օրգանիզմի թունավորումների 85%-ից ավելին բաժին է ընկնում անառողջ սննդին, և միայն մոտ 15%-ը՝ մթնոլորտի աղտոտվածությանը, այդ թվում՝ ծխախոտին։ Սննդային հավելումներ ենք ընդունում բազմաթիվ մթերքներով, գյուղմթերքի հետ՝ թունաքիմիկատներ. մեր լյարդն ու երիկամն ուղղակի չեն հասցնում մաքրել օրգանիզմը, և տոքսիկ նյութերի կուտակումը հանգեցնում է նաև անպտղության։

Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն Կարինե Առուստամյանը նշել է, որ անպտղության բուժումը պահանջում է համբերություն, համառություն և, իհարկե, ֆինանսական ներդրումներ։ «Դրա համար, եթե զույգը գիտի, որ ցանկանում է և պատրաստ է, պիտի գնա դրան»,- ասել է նա։

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ