Երեխայի սնուցումը
Ամանորի սեղան երեխաների համար. ինչպես կերակրել փոքրիկին տոնական օրերին. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի գիշերը տարվա ամենակախարդական գիշերն է՝ հատկապես երեխաների համար. նվերներ Ձմեռ պապից, անզուսպ ուրախություն և անհամար քաղցրավենիք: Իսկ որպեսզի քաղցրավենիքի առատությունը չանդրադառնա երեխաների առողջության վրա, ծնողները պետք է ճիշտ կազմեն տոնական ճաշացանկը:
Մանկական ուտեստները պետք է ո՛չ միայն համեղ լինեն, այլև օգտակար: Իսկ որպեսզի դրանք գրավեն երեխայի ուշադրությունը և նա ցանկանա ուտել, պետք է նաև լինեն արտասովոր: Համացանցում կարելի է մանկական տոնական սեղանի համար բազմաթիվ գաղափարներ գտնել: Մենք Ձեզ համար ընտրել ենք բաղադրատոմսեր, որոնցով ուտեստներ պատրաստելը Ձեզնից շատ ժամանակ չի խլի:

Երեխաների Ամանորի ճաշացանկի առանձնահատկությունները
Մանկական սնուցման որոշ կանոններ չի կարելի խախտել անգամ Ամանորի գիշերը։ Որպեսզի տոնական խնջույքը չվնասի երեխային, պետք է հրաժարվել մանկական ուտեստների մեջ որոշ բաղադրիչների օգտագործումից

- Մայոնեզը ճիշտ թանձրուկ չէ մանկական աղցանների համար: Փոխարինեք այն թթվասերով կամ ձիթապտղի յուղով։
- Եփած, ինչպես նաև ապխտած երշիկը նույնպես հարմար չէ մանկական սննդի համար։ Փոխարենը օգտագործեք հնդկահավի կամ հավի խաշած կրծքամիս:
- Մինչև 4-5 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում թթու կամ մարինացված բանջարեղեն ուտել։ Եթե դրանք կան բաղադրատոմսում, ցանկալի է փոխարինել թարմ բանջարեղենով։
- Խուսափեք երեխային պահածոյացված ոլոռ և եգիպտացորեն տալուց:
- Խուսափեք գազավորված ըմպելիքներից և քաղցր փաթեթավորված հյութերից: Դրանք լիովին կարող եք փոխարինել կոմպոտով կամ հատապտղային օշարակով։
- Խանութից գնված տարատեսակ քաղցրավենիքը և կոնֆետները, որոնք առատորեն լինում են Ամանորի տոներին, երեխայի համար լավագույն հյուրասիրությունը չեն։ Փոխարենը առաջարկեք նրան տնական աղանդեր, խմորեղեն, մրգեր կամ չրեր:
Ինչպես հայտնի է, երեխաներին գրավում է ոչ այնքան ուտեստների համն ու հոտը, որքան արտաքին տեսքը: Ուստի որքան հետաքրքիր դրանք ձևավորեք, այնքան արագ սնունդը կանհետանա ափսեից: Սիրելի մայրիկի հոգատար ձեռքերով պատրաստված տարատեսակ գազանիկները և Նոր տարվա սիրված կերպարները, համոզված եղեք, աննկատ չեն մնա: Իսկ եթե ուտեստների համար նաև մտածեք ծիծաղելի և հիշվող անվանումներ, ապա դրանք անպայման կշարժեն երեխայի հետաքրքրությունը։
Ուտեստներ մանկական տոնական սեղանի համար
Ի տարբերություն մեծահասակների՝ մանկական սեղանի համար ամենևին էլ պարտադիր չէ մեծ քանակությամբ ուտեստներ պատրաստել։ 2-3 նախուտեստը, մեկ տաք ուտեստը և աղանդերը լիովին բավական են։ Սակայն խորհուրդ է տրվում նախատեսել մեծ քանակությամբ հյութեր, խմորեղեն, մրգեր. դրանք երեխաներն արագ «կթռցնեն» խաղերի միջակայքում:
Երեխաների համար ցանկալի է պատրաստել այնպիսի ուտեստներ, որոնք կարելի է ուտել առանց գդալի կամ դանակ-պատառաքաղի՝ պարզապես ձեռքերով:
www.smclinic-spb.ru
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
22.12.2021 Fatal error: Uncaught Error: Call to a member function bind_param() on bool in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code:1 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230): eval() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(727): TableManager->querySelectField() #2 /home/med-practic.com/public_html/classes/createPaging.class.php(71): TableManager->doSelect() #3 /home/med-practic.com/public_html/includes/include_article_comment.php(23): Paging->get_paging_result() #4 /home/med-practic.com/public_html/includes/include_article_more_1.php(84): require_once('/home/med-pract...') #5 /home/med-practic.com/public_html/article_more.php(115): require_once('/home/med-pract...') #6 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code on line 1















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ