Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի սնուցումը

Բժիշկները խորհուրդ չեն տալիս աղ լցնել փոքրիկների սննդի մեջ. news.am

Բժիշկները խորհուրդ չեն տալիս աղ լցնել փոքրիկների սննդի մեջ. news.am

Ծնողները մանկական սնունդն ավելի համեղ չեն դարձնում, երբ դրան աղ են ավելացնում: Սակայն նրանք որոշակիորեն վնաս են հասցնում երեխաների առողջությանը, պնդում են բժիշկները: Շատ հայրիկներ եւ մայրիկներ, առանց մտածելու, աղ են ավելացնում ամենափոքրերի սննդի մեջ, որպեսզի ուժեղացնեն հաճելի համը: Նրանք նույնիսկ չեն հասկանում, որ դրանով անուղղելի վնաս են հասցնում մանկական առողջությանն, ընդհանուր առմամբ, եւ երեխայի մարսողական համակարգին` մասնավորապես:

Աղը կարեւոր միներալ է, որն առկա է բնական աղբյուրներում` տարբեր մրգերում, բանջարեղեններում եւ կաթում: Չնայած օրգանիզմին դրա անհրաժեշտությանը,  աղի ավելցուկը վնասակար ազդեցություն է ունենում մանկան առողջության վրա: Ավելի փոքր տարիքի երեխաները չպետք է աղի լրացուցիչ քանակություն ստանան: Իրենց անհրաժեշտ աղի մակարդակը նրանք առանց այն էլ ստանում են այդ հանքանյութի բնական աղբյուրների հաշվին:

Ամենափոքր երեխաները շատ զգայուն են աղի հանդեպ: Երբ մենք այն ավելացնում ենք սննդին, մեծացնում ենք երեխայի մոտ շատ տարիներ անց բարձր զարկերակային ճնշման եւ սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը: Բացի այդ, երեխաների երիկամները, սովորաբար, չափազանց զգայուն են: Աղը մնացորդային մթերք է, որն օրգանիզմից դուրս է բերվում երիկամների միջոցով: Մանկական ուտելիքում աղ լցնելով` մենք դրանով ավելացնում ենք օրգանիզմում աղի ընդհանուր քանակությունը, ինչի հետեւանքով երիկամների վրա ծանրաբեռնվածությունն աճում է, որը կարող է վնաս հասցնել տվյալ օրգանին: 

Երեխաներին չի կարելի մեծահասակների համար նախատեսված սննդամթերք տալ, որովհետեւ դրանք աղի ավելորդ քանակություն են պարունակում: Ահա թե ինչու այնքան կարեւոր է զուտ մանկական սնունդ ընտրելը: Երեխային կերակրեք թարմ, չվերամշակված մրգերով եւ բանջարեղենով: Զերծ մնացեք պահածոներից, որոնք եւս աղի ավելցուկ են պարունակում: Այդ հանքանյութի մեծ քանակություն կա նաեւ կովի կաթում, բայց դա աղի բնական աղբյուր է, որն օգտակար է մանկան առողջության համար:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. vk.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ