Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի սնուցումը

Ինչո՞ւ է երեխաս հանկարծակի սկսում անդադար կուրծք պահանջել. katik.am

Ինչո՞ւ է երեխաս հանկարծակի սկսում անդադար կուրծք պահանջել. katik.am

Երեխան կուրծք էր պահանջում բավականին կանոնավոր ընդմիջումներով, բայց հիմա կարծես ամբողջ օրը կրծքին կպած լինի: Բազմաթիվ պատճառներ կան, թե ինչու է երեխան ավելի շատ կուրծք պահանջում: Դրանք կարող են ներառել, այսպես կոչված, «հաճախ կերակրման օրերը», կամ այն, որ երեխան պայքարում է հիվանդանալու դեմ: Ինչն էլ որ լինի պատճառը, գործը կհեշտացնեք, եթե գտնեք հարմարավետ մի տեղ և մոտ տարածության վրա ունենաք ուտելիք ու շատ հեղուկ:

Երբեմն կերակրման ավելացած պահանջը կարող է կանխել երեխայի հիվանդանալը: Մեծ հաճախությամբ կերակրումը կարող է ապահովել արժեքավոր պաշտպանություն հիվանդության դեմ, քանի որ երեխան կստանա հակամարմիններ ու իմունիտետ, որ մոր օրգանիզմն արտադրում է երեխայի համար տվյալ ժամանակահատվածում:

Այլ դեպքերում կերակրման ավելացած պահանջը կարող է երեխայի ռեակցիան լինել կերած վիճելի կերակուրի վերաբերյալ: Եթե երեխան ալերգիայի նշաններ է ցուցաբերում, կամ, եթե նկատում եք, որ նա որոշակի վերաբերմունք ունի մոր կերած կոնկրետ սննդի հանդեպ, ճիշտ կլինի, որ ավելի խորն ուսումնասիրեք ալերգիաները և կերակուրների ազդեցությունը կաթի և երեխայի վրա: Քերըն Զերեցկեի այս հոդվածը ալերգիկ երեխաների կերակրման վերաբերյալ կարող է լավ սկիզբ լինել:

Այլ պատճառներ նույնպես կարող են աշխատել որոշ երեխաների դեպքում: Հաճախ ընթացիկ ռեժիմի խախտումը կամ նոր զարգացումները կարող են երեխայի մոտ ուտելու պահանջն ավելացնել՝ խաղաղվելու և հարմարավետ զգալու նպատակով:

Որպես կանոն, հաճախ կերակրման շրջանները, որ տևում են մի քանի օր, կարող են սպասվել, երբ երեխան երեք շաբաթական է, վեց շաբաթական, երեք ամսական ու վեց ամսական: Այդ օրերն ընդունված է անվանել «հաճախ կերակրման օրեր»: Դեռ ճշգրիտ հայտնի չէ, թե ինչու են երեխաները հենց այս օրերին կերակրվելու մեծացած պահանջ ունենում, բայց հետազոտությունը ցույց է տվել, որ կաթի պաշարը ճիշտ քանակությամբ պահելու լավագույն ձևը երեխայի պահանջով նրան կերակրելն է: Թույլ տալով երեխային սնվել ավելի շատ այն օրերին, երբ նա դա պահանջում է, մոր և փոքրիկի համար ընդամենն ավելանում է երևույթից ստացած հաճույքն ու բավարարվածությունը: Արդյունքում մոր մոտ կմեծանա շատ կաթ ունենալու հավանականությունը  և երեխան ավելի լավ կաճի:

Այն օրերին, երբ կթվա, թե ամբողջ օրը երեխան կրծքով է սնվել, դա կարելի է ընդունել որպես կարևոր գործ կատարած:

Հեղինակ. Լիլիթ Վահանյան
Սկզբնաղբյուր. katik.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ