Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի սնուցումը

Ուտելիք դպրոցականների համար. սննդաբանի խորհուրդները. 1in.am

Ուտելիք դպրոցականների համար. սննդաբանի խորհուրդները. 1in.am

Կարևոր է ո'չ միայն պարզապես կերակրել երեխային, այլև նրան սովորեցնել սնվելու ճիշտ ռեժիմին, հայտնում է goodhouse.ru-ն:

Շիլա. կատարյալ նախաճաշ: Վարսակը հարուստ է սպիտակուցներով և ամինաթթուներով, հնդկացորենը` քրոմով, մոլիբդենով: Գարու շիլան ազատում է թույներից և շլակներից, իսկ ցորենի շիլան պարունակում է В5 և РР:

Երկրորդ դասից հետո հարկավոր է ուտել յոգուրտ և խմել ջուր:

Եթե դպրոցում կազմակերպված է տաք սնունդ, երեխային բացատրեք, որ դա ավելի օգտակար է, քան թխվածքը, չիփսերը և պիցցան, որոնցից հետո քնկոտություն է առաջանում:

Եթե երեխան ճաշում է տանը, սովորեցրեք նրան ապուր ուտել: Դա օգտակար է ամբողջ ընտանիքի համար: Պատրաստեք բանջարեղենով, անճարպ մսով, ձկնեղենով ապուրներ:

Դպրոցականին անհրաժեշտ է սպիտակուց, քանի որ նա ակտիվ աճում է և սովորելիս ծախսում ուժերը: Ընտրեք անճարպ միս (տավար, ճագար, թռչուն): Բացառեք տապակած կերակուրները: Օգտագործեք հյուսիսային ծովերի ձկնեղենը: Դրանք լավ են գլխուղեղի և աչքերի համար:

Երեխայի ընթրիքը պետք է կազմված լինի բանջարեղենից և կաթնամթերքից: Այդպիսի սնունդը հանգստացնում է նյարդային համակարգը, կարգավորում աղիների միկրոֆլորան և բարձրացնում իմունիտետը:

Դպրոցականի սնունդը պետք է լինի օրը 5 անգամ: Սկսած 7-8-րդ դասարաններից կարելի է ուտել օրը 4 անգամ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. kievvlast.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ