Երեխայի սնուցումը
Մանկահասակ երեխաների համար առավել կարեւոր 5 սնուցիչները. news.am
Մանկահասակ երեխաները, մեծավ մասամբ, քմահաճ վերաբերմունք են դրսեւորում ուտելիքի նկատմամբ: Ցանկացած նոր համ, հոտ, գույն ունեցող եւ հատկապես կանաչ սննդատեսակ դժվարությամբ է նրանց ստամոքս տանող ճանապարհը գտնում: Պարզապես կհրաժարվեն ուտել, եւ վերջ:
Այդուհանդերձ, նույնիսկ եթե երեխան քմահաճներից չէ, հարկավոր է վստահ լինել, որ աճի համար անհրաժեշտ բոլոր սնուցիչներից բավարար քանակով է ստանում, զգուշացնում է FoxNews-ը:
Ստորեւ փորձագետների գնահատմամբ մանկահասակ երեխաների համար առավել անհրաժեշտ 5 սնուցիչներն ենք ներկայացնում:
- Կալիում
ԱՄՆ դիետոլոգների ակադեմիայի խոսնակ Սառա Կրիգերի գնահատմամբ, կալիումը վճռորոշ նշանակություն ունի՝ արյան ճնշումը վերահսկողության տակ պահելու հարցում, մինչդեռ երեխաների մեծ մասը այն բավարար քանակով չի ստանում, հատկապես նրանք, որոնց մոտ հավելյալ քաշի եւ ճարպակալման ռիսկ է նկատվում:
Մրգերի եւ բանջարեղենի մեծ մասը կալիումի բաղադրություն ունեն: Հատկապես հարուստ աղբյուր են բանանը, սեխը, ձմերուկը, ելակը, բրոկոլին, ոլոռը եւ կարտոֆիլը: - Դոկոզահեկսայենային թթու
«Դոկոզահեկսայենային թթուն ուղեղի առողջ աճի հիմնաքարերից մեկն է», - համոզմունք ունի հանրահայտ դիետոլոգ դոկտոր Սթոք Կոհենը: Մինչդեռ մանկահասակ երեխաները հիշյալ օմեգա-3 ճարպաթթվի պահանջվող ծավալի ընդամենը 25 տոկոսն են ընդունում:
Կյանքի առաջին երեք տարիներին աճի շեշտակի տեպմերով բնորոշվող ուղեղը դոկոզահեկսայենային թթվի օգնությամբ երեխայի կոգնիտիվ կարողությունները եւ տեսողությունը հղկելու հնարավորություն է ստանում: Վերջերս Journal of Sleep Research ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, այն նաեւ կարող է երեխային զերծ պահել մրսածությունից ու ալերգիայից, ինչպես նաեւ որակյալ քնի միջոց ծառայել:
Դոկոզահեկսայենային թթվի բարձր բաղադրությամբ աչքի ընկնող սննդամթերքներից են ձուն (դեղնուցը), վիտամիններով հարստացված կաթը եւ ձկնեղենը: - Կալցիում
Կալցիումը կենսական նշանակություն ունի աճող օրգանիզմի համար, քանի որ ոսկրերի, մկանների եւ ատամների ամրությունն է ապահովում: Սնուցիչի անհրաժեշտ ծավալն ապահովելու համար երեխան պետք է օրական 500 գրամ կաթ կամ յոգուրտ ընդունի եւ գրեթե նույնքան էլ՝ պանիր: Առաջարկվող այլընտրանքներից են կալցիումով հարստացված շիլաները եւ մրգահյութերը: - Երկաթ
Այս միներալը վճռորոշ նշանակություն ունի հեմոգլոբինի՝ թթվածինը թոքերից մարմնի հյուսվածքներին հասցնող կարմիր գնդիկների ձեւավորման հարցում: Բացի այդ, այն նաեւ երեխայի նյութափոխանակության, աճի ու զարգացման տեսանկյունից է անհրաժեշտ: Երկաթի՝ օրգանիզմում ոչ բավարար ծավալներով առկայության դեպքում փոքրիկի մոտ անեմիա կարող է առաջանալ: Ի դեպ, Սառա Կրիգերի մեկնաբանմամբ, կալցիումը արյան բաղադրությունից երկաթ դուրս մղելու հատկություն ունի, այնպես որ հարկավոր է նաեւ կաթի ընդունման ծավալները սահմանափակել:
Աճող օրգանիզմի համար երկաթի անհրաժեշտ ծավալներն ապահովելու լավագույն միջոցը միներալով հարստացված շիլաներն են: Այլ աղբյուրներից են ձուն, հավի միսը, տավարի անյուղ միսը, հարստացված բրինձը եւ հացը: - Բջջանյութ
Բջջանյութն առողջ սննդակարգի կարեւորագույն բաղադրիչներից է, սակայն այն հատկապես մանկահասակ երեխաների համար է օգտակար՝ հաճախակի փորկապությունից խուսափելու նպատակով: Մրգերը, բանջարեղենը եւ ձավարեղենը սնուցիչի հարուստ պաշար են ներկայացնում:
18.09.2014 Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. vseodetyah.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համարպատասխանատվություն չի կրում
Loading...
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ