Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի սնուցումը

Կրծքով կերակրելու ընթացքում հավելյալ ի՞նչ սնունդ է հարկավոր երեխաներին

Կրծքով կերակրելու ընթացքում հավելյալ ի՞նչ սնունդ է հարկավոր երեխաներին

Կրծքի կաթին և կաթնային խարնուրդներին զուգահեռ՝ սկսած վեց ամսականից, երեխային կարելի է նաև  շիլաներ տալ՝ հատկապես հատիկավորներից պատրաստված:

Սրանք բուսական սպիտակուցների, ածխաջրերի, հանքանյութերի, վիտամինների անփոխարինելի աղբյուր են:

Ամենադիետիկ և միևնույն ժամանակ հարուստ բաղադրությամբ հատիկավորը համարում է հնդկաձավարը: Այն 6-7 ամսական հասակից արդեն տրվում է երեխային` որպես հավելյալ սնունդ: Հնդկաձավարը գրեթե երբեք ալերգիա չի արաջացնում:


Օրգանիզմի կողմից նաև հեշտ է մարսվում բրինձը, որն այնքան էլ հարուստ չէ վիտամիններով և հանքանյութերով:

Վարսակի շիլան ևս օգտակար է, սակայն սա գլյուտեն է պարունակում, որը կարող է մաշկին կարմրություն, ցան առաջացնել: Եթե երեխայի մաշկի վրա առաջանում են նման խնդիրներ, խորհուրդ է տրվում վարսակի շիլան հանել երեխայի սննդակարգից և սպասել մինչև 1,5 -3 տարեկանը:

Եգիպտացորենի շիլան վիտամիններ քիչ է պարունակում, փոխարենը հարուստ է հանքանյութերով, որոնք անհրաժեշտ են նյարդային համակարգի համար: Պարունակող օսլայի շնորհիվ այս շիլան արագ է հագեցնում երեխայի քաղցը:

Փոքրիկին նոր սննդատեսակ պետք է տալ օրվա սկզբում, որպեսզի օրվա ընթացքում հնարավորություն ունենաք տեսնելու, թե ինչպես է արձագանքում դրան նրա օրգանիզմը:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ներկայումս երեխաների սնուցման հետ կապված գոյություն ունեն հետևյալ միտումները` կրծքով սնուցման ցածր մակարդակ, կովի կաթի՝ ժամանակից շուտ ներմուծում երեխայի սննդակարգ, հատուկ փոքրիկների համար նախատեսված սննդի չափազանց քիչ օգտագործում:

Տարածված է նաև երկաթի անբավարար քանակի ընդունումը, ինչը կարող է բացասաբար ազդել ինտելեկտի, հոգեկան զարգացման, հիշողության ու ուշադրության վրա:

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. puzkarapuz.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ