Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն

Զգուշացե՛ք գրիպից․ պարզաբանում է համաճարակաբանը. morevmankan.am

Զգուշացե՛ք գրիպից․ պարզաբանում է համաճարակաբանը. morevmankan.am

Համաձայն պաշտոնական տվյալների, Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ, որոնցից առանձնահատուկ ուշադրության է արժանի սեզոնային գրիպը (շրջանառվում են H1N1, H3N2 և այլ տեսակներ)։

Հայտնի է, որ գրիպի ծանր ընթացքի և հոսպիտալացման հավանականությունն ավելի բարձր է հղիների և հետծննդյան շրջանում գտնվող կանանց մոտ՝ հղիության ընթացքում իմունային և այլ օրգան-համակարգերում տեղի ունեցող փոփոխությունների հետևանքով:

Գրիպի ախտանշանները, սովորաբար, սկսվում են վիրուսով վարակվելուց մոտավորապես 2 օր անց և ներառում են․

  • ջերմության հանկարծակի բարձրացում,
  • հազ (սովորաբար՝ չոր),
  • գլխացավ,
  • մկանային և հոդային ցավեր,
  • վատ ինքնազգացողություն,
  • կոկորդի ցավ,
  • քթահոսություն:



Գրիպի առաջին իսկ ախտանշանների ի հայտ գալուն պես խորհուրդ է տրվում դիմել հսկող բժշկին և ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, քանի որ հղիների մոտ, որպես ամենավտանգավոր բարդություն, կարող է զարգանալ սուր շնչառական անբավարարություն։

Նյութը պատրաստվել է ԱՀԿ և ԱՄՆ ՀՎԿԿ տվյալների հիման վրա։

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ