Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն

Բժիշկները վերանայել են իրենց կարծիքը հղիների սպորտի վերաբերյալ. morevmankan.am

Բժիշկները վերանայել են իրենց կարծիքը հղիների սպորտի վերաբերյալ. morevmankan.am

Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:

ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի  հետազոտական կենտրոնի (Naval Medical Center)  ղեկավար Մարլին Դեմեյոյի նոր աշխատանքների համաձայն, հղի կինը կարող է զբաղվել ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ, առանց պտղին վնաս տալու, նույնիսկ դա կարող է քչացնել տարբեր սիմպտոմների արտահայտություններ:

Աերոբիկան, ուժային մարզումները, լողը թեթևացնում են մեջքի և այլ շրջանի մկանային ցավերը, իջեցնում են արյան ճնշումը, այտուցները, կանխարգելում հետծննդյան ընկճախտը:

’’Կարևոր է հիշել, որ հղիությունը յուրահատուկ ժամանակավոր վիճակ է, այլ ոչ թե հիվանդություն և կնոջ ոսկրա-մկանային և ֆիզիոլոգիական փոփոխությունները նորմալ են’’. Ասել է Դեմեյոն:

Դոկտոր Դեմեյոյի արդյունքները հակասում են արդեն ձևավորված կարծիքին, համաձայն որի հղիի փոփոխված ոսկրա-մկանային համակարգը, նկանային կապանների թուլությունը, քաշի ավելացումը ֆիզիկական ակտիվության ժամանակ կարող են խնդիրներ հարուցել:

Այնուամենայնիվ Դեմեյոն ոչ միայն կարևորում է ֆիթնեսի ազդեցությունը, այլև պնդում է, որ հղիությունն ամենալավ ժամանակն է կանոնավոր մարզումներ սկսելու համար, որովհետև հղի կինը պատրաստ է ամեն բան անել իր երեխայի առողջության համար.


Հետազոտությունների արդյունքում ֆիզիոլոգները տարանջատել են կնոջ մի քանի վիճակներ, որոնց ժամանակ պարզապես անհրաժեշտ են ֆիթնեսը և սպորտը:

Մինչծննդյան շրջանում անհրաժեշտ է պահպանել լավ վիճակը և ֆիզիկական ակտիվությունը հարմարեցնել հղիությանը: Օրինակ, մինչև հղիությունը վազքով զբաղվող կիբը հղի վիճակում կարող է անցնել լողի:

Հետծննդյան շրջանում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը քչացնում է էմոցիոնալ լարվածությունը և խանգարում հետծննդյան դեպրեսիայի զարգացմանը:

Գիտնականները պարզել են նաև, որ սպորտով զբաղվելը չի ազդում մոր կաթի որակի վրա:

Մեծ տարիքում հղիության ժամանակ օրգանիզմի պահանջը ֆիզիկական ակտիվության նկատմամբ ավելի է մեծանում: Սպորտը նպաստում է արյան գերճնշման և շաքարի մակարդակի բարձրացման կանխարգելմանը:

Եթե անգամ կինը անպտղության բուժման կամ էքստրակորպորալ բեղմնավորման ընթացքում է, միևնույն է նա կարող է շարունակել իր մարզումները իր մանկաբարձի հսկողությամբ:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ