Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն

Բժիշկները հղի կանանց խորհուրդ չեն տալիս մեջքի վրա պառկել. news.am

Բժիշկները հղի կանանց խորհուրդ չեն տալիս մեջքի վրա պառկել. news.am

Նոր Զելանդիայի Օքլենդի համալսարանի բժիշկները հղիության երրորդ եռամսյակում գտնվող կանանց խորհուրդ են տալիս խուսափել մեջքի վրա պառկելուց: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Physiology-ու:

Ըստ գիտնականների՝ հղիության երրորդ եռամսյակում մեջքի վրա պառկելը մեծացնում է մահացած երեխա ծնելու վտանգը: Բժիշկները ենթադրում են, որ պատճառը պտղի մոտ սրտի կծկումների հաճախականության փոփոխությունն է եւ արյան միջոցով մատակարարվող թթվածնի ծավալների կրճատումը:

Գիտնականները հետեւել են հղիության 7-9-րդ ամսում գտնվող 29 առողջ կանանց եւ երեխայի սրտի կծկումների հաճախականությանը: Հետագայում նրանք ծրագրում են ուսումնասիրել քնելու համար այլ դիրքեր եւ պտղի առողջության վրա դրանց ազդեցությունը:

Հետազոտության հեղինակները նաեւ նշել են, որ Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր 227-րդ երեխան մահացած է ծնվում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. pregnancy.org.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ