ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն
Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը. news.am
Վերջին տասնամյակների ընթացքում տասնապատիկ աճել է անպտղության տարածումը եւ այժմ զույգերի առնվազն 25 տոկոսը երեխա ունենալու հետ կապված խնդիրներ ունի։ Ինչ-որ բան կարո՞ղ է նպաստել բնական բեղմնավորմանը։ Կարող է, պնդում է բեղունության հարցերով փորձագետ Մերիլին Գլենվիլը։
Նրա խոսքով, սննդակարգը, ալկոհոլ չօգտագործելը եւ կոֆեինի օգտագործման սահմանափակումը մեծ դեր են խաղում հաջող բեղմնավորման գործում, սակայն շատ բան իրականում կախված է նաեւ այն դիրքից, որում զույգը փորձում է երեխա բեղմնավորել: Շատ կարեւոր է, թե ինչ եղանակով է սերմնահեղուկը ներթափանցում հեշտոց եւ հայտնվում ֆալլոպյան փողերում։ Դասական դիրքը, երբ տղամարդը վերեւում է, հղիանալու լավագույն շանսեր է ապահովում, պնդում է մասնագետը։
Իհարկե, այդ տեսությունն ապացուցող ոչ մի գիտական հետազոտություն չի անցկացվել, սակայն տրամաբանությունը խոսում է այդ դիրքի օգտին։ «Հարցն այն է, որ այդ դիրքում առավել խորը ներթափանցում է տեղի ունենում, այնպես որ տղամարդու սերմնահեղուկը սերմնաժայթքման պահին ամենից ավելի մոտ է լինում արգանդի վզիկին,- բացատրում է մասնագետը։ Դա սպերմատոզոիդների երկար ուղեւորության համար հրաշալի մեկնարկ է ապահովում։ Որքան ավելի մոտ են նրանք ձվաբջիջներին, որոնք սպասում են մի քանի սանտիմետր հեռու գտնվող ֆալլոպյան փողերում, այնքան ավելի մեծ է հաջող բեղմնավորման հավանականությունը»:
Մերիլին Գլենվիլի խոսքով, սեռական հարաբերության ընթացքում ցանկացած դիրք, որը դեմ է ձգողության օրենքներին, այդ թվում նաեւ՝ հեծյալի դիրքը, կամ էլ նստած կամ կանգնած դիրքում սեռական հարաբերությունն ի վնաս է «սպերմատոզոիդների ուղեւորությանը», հետեւաբար նվազեցնում է բեղմնավորման շանսերը։ Իհարկե, բավականին հաջող է համարվում նաեւ «դոգգի» դիրքը, որի ընթացքում կինը դեպի առաջ է թեքվում՝ հենվելով դաստակներին, եւ նրա գլխի մակարդակը կոնքի մակարդակից ներքեւ է։
14.10.2015
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային ԱՆՎՃԱՐ մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն...
28.05.2025
Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...
04.03.2024
Համաձայն պաշտոնական տվյալների, Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ, որոնցից առանձնահատուկ ուշադրության է արժանի սեզոնային գրիպը...
11.01.2024
Երբ հղիության թեսթը դրական է՝ պետք չէ հապաղել և անհրաժեշտ է դիմել մանկաբարձ-գինեկոլոգի՝ խուսափելու հետագա մի շարք խնդիրներից: Նախ պետք է վստահ լինել, որ հիությունն արտարգանդային չէ: Այնուհետև բժշկի հետ...
25.02.2022
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...
14.06.2021
Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...
18.01.2021
Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...
11.01.2021
Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...
07.09.2020
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

