ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն
Ճապոնացիները տղամարդկանց համար օրալ հակաբեղմնավորիչներ են թողարկել
Օսակայի համալսարանի ճապոնացի գիտնականները տղամարդկանց համար դեղամիջոց են ստեղծում, որը կանխարգելում է անցանկալի հղիությունը։ Հետազոտողներն ուսումնասիրել են, թե արուների վերարտադրողական գործառույթների վրա ինչպես են ազդում երկու դեղամիջոց, որոնք օգտագործվում են փոխպատվաստված օրգանների ու հյուսվածքների պոկում թույլ չտալու համար, դրանք են ցիկլոսպորին A-ն (հայտնի է նաեւ որպես CSA) եւ FK 506-ը (հայտնի է նաեւ որպես ցիկլոսպորին)։
Այս դեղերն օրգանիզմի վրա ազդում են իմունային համակարգը ճնշելու միջոցով, արգելափակելով կալցինեվրին սպիտակուց-ֆերմենտին։ Ճապոնացի գիտնականները մկների վրա փորձարկումներ անելով հայտնաբերել են կալցինեվրինի այնպիսի մի տարբերակ, որը միայն սերմնահեղուկում է պարունակվում։ Տվյալ տաբերակը ներառում է PPP3CC եւ PPP3R2 անունով սպիտակուցներ։ Արհեստականորեն ազդելով վերոհիշյալ սպիտակուցներն արտադրելու՝ կրծողների կարողության վրա, գիտնականներն արուների մոտ կարճաժամկետ ամլության ազդեցություն են ստեղծել։
Մկները, որոնց PPP3CC-ը արգելափակել էին, շարունակում էին սեռական հարաբերություններ ունենալ, բայց էգերը չէին հղիանում դրա արդյունքում։ Սպերմատոզոիդները հասնում էին իրենց նպատակին, բայց չէին կարողանում անցնել ձվաբջջի թաղանթով ու բեղմնավորել այն։
Արու մկները, որոնք կանոնավոոր կերպով CsA էին ստանում, ամուլ էին դառնում հինգ օրվա ընթացքում, FK506-ը սկսում էր գործել չորս օր անց։ Երբ կենդանիները դադարում էին դեղ ընդունել, մեկ շաբաթվա ընթացքում նրանք սպերմատոզոիդներն ամբողջությամբ վերականգնվում էին։
Գիտնականները ենթադրում են, թե տվյալ ռազմավարությունը կարելի է կիրառել նաեւ տղամարդկանց համար արագագործ հակաբեղմնավորիչներ ստեղծելու համար։
06.10.2015
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային ԱՆՎՃԱՐ մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն...
28.05.2025
Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...
04.03.2024
Համաձայն պաշտոնական տվյալների, Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ, որոնցից առանձնահատուկ ուշադրության է արժանի սեզոնային գրիպը...
11.01.2024
Երբ հղիության թեսթը դրական է՝ պետք չէ հապաղել և անհրաժեշտ է դիմել մանկաբարձ-գինեկոլոգի՝ խուսափելու հետագա մի շարք խնդիրներից: Նախ պետք է վստահ լինել, որ հիությունն արտարգանդային չէ: Այնուհետև բժշկի հետ...
25.02.2022
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...
14.06.2021
Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...
18.01.2021
Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...
11.01.2021
Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...
07.09.2020
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

