ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն
Ինչո՞ւ նորածնի պորտալարը պետք է կտրել ծնվելուց 2 րոպե անց. news.am
Եթե նորածնի պորտալարը կտրվի ծնվելուց 2 րոպե անց եւ ոչ ավելի շուտ, հետագայում դա մանկան առողջական վիճակի համար օգտակար կլինի: Այս մասին հայտարարել են Գրանադայի համալսարանի գիտնականները: Պորտալարը երեխային կապում է մոր արգանդին, որի միջոցով երեխան թթվածին եւ սննդանյութեր է ստանում: Երեխայի ծնվելուց հետո պորտալարը ոչ պիտանի է դառնում, եւ այն կտրում են (գործողությունն անցավ է թե՛ մանկան, թե՛ նրա մոր համար, քանի որ պորտալարում նյարդային վերջույթներ չկան):
Այն փաստի շուրջ, որ պորտալարը պետք է կտրել, ոչ-ոք չի վիճում, միայն թե շատ բժիշկներ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, թե դա երբ պետք է անել՝ երեխայի ծնվելուց անմիջապես հետո՞, թե՞ ավելի ուշ: Պորտալարը կտրելու հարցում չշտապել խորհուրդ տվող մասնագետների հիմնական փաստարկն այն է, որ նույնիսկ ծնվելուց հետո երեխան շարունակում է ընկերքից սննդանյութեր ստանալ. բացի դրանից երեխայի ծնվելուն հաջորդող մեկ րոպեի ընթացքում փոքրիկը պորտալարով 80 մլ արյուն է ստանում, իսկ երեք րոպեի ընթացքում՝ 100 մլ: Հավելյալ արյունը (իր մեջ պարունակվող բոլոր սննդանյութերով) կարող է ավելի օգտակար լինել երեխայի օրգանիզմի համար:
Սա ապացուցելու համար Գրանադայի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են 64 առողջ կանանց, որոնց հղիությունը լավ է ընթացել, եւ ովքեր ծննդաբերել են բնական ճանապարհով: Նորածինների մի մասի պորտալարը կտրել են ծնվելուց տասը վայրկյան անց, մյուսներինը՝ երկու րոպե անց:
Հետազոտելով բոլոր երեխաներին՝ գիտնականները հայտնաբերել են, որ այն երեխաների մոտ, ում պորտալարն ավելի ուշ են կտրել, հակաօքսիդանտի հավանականությունը բարձր է եղել, եւ նրանց օրգանիզմը կարողացել է ավելի արդյունավետ կերպով դիմակայել վնասակար օքսիդացման գործընթացներին:
18.12.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային ԱՆՎՃԱՐ մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն...
28.05.2025
Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...
04.03.2024
Համաձայն պաշտոնական տվյալների, Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ, որոնցից առանձնահատուկ ուշադրության է արժանի սեզոնային գրիպը...
11.01.2024
Երբ հղիության թեսթը դրական է՝ պետք չէ հապաղել և անհրաժեշտ է դիմել մանկաբարձ-գինեկոլոգի՝ խուսափելու հետագա մի շարք խնդիրներից: Նախ պետք է վստահ լինել, որ հիությունն արտարգանդային չէ: Այնուհետև բժշկի հետ...
25.02.2022
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...
14.06.2021
Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...
18.01.2021
Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...
11.01.2021
Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...
07.09.2020
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

