Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն

Հղիների սրտխառնոցը երեխայի առողջության գրավականն է. 1in.am

Հղիների սրտխառնոցը երեխայի առողջության գրավականն է. 1in.am

Կանայք, ովքեր հղիության ժամանակ առավոտյան սրտխառնոց են զգում, ծննդաբերում են ավելի առողջ երեխաների, քան նրանք, որոնց մոտ չկան նմանատիպ ախտանշաններ՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բացի այդ, հղիության ժամանակ սրտխառնոցը կապված է նաև վիժումների ու բնածին արատների քիչ քանակի հետ՝ ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է Reproductive Toxicology ամսագրում:

Գիտնականների կարծիքով՝ հղիության ժամանակ թունավորման ախտանշաններ ունենում է կանանց 85%-ը:

Համարվում է, որ դա պայմանավորված է հղի կնոջ օրգանիզմում պլացենտա առաջացնող գոնադոտրոպին հորմոնի աճով՝ նշում է Wall Street Journal-ը:

Գիտնականները ենթադրում են, որ դրա համեմատաբար բարձր մակարդակը նպաստում է ներարգանդային ավելի բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. puzojiteli.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ