ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն
4D ՈւՁՀ. Երեխաներն արգանդում զգում են մայրական սթրեսը. med.news.am
Երեխաներն արգանդում զգում են մայրական սթրեսը։ Այս եզրակացությանն են եկել բժիշկները՝ 4 D ՈւՁՀ-ի միջոցով ուսումնասիրելով պտուղը։ Դարեմի համալսարանի հետազոտող Նադյա Ռեյսլենդը (Nadja Reissland) 4D ֆորմատով ՈւՁՀ-ի միջոցով ուսումնասիրել է 15 ապագա մայրերի։
Մոր արգանդում գտնվող երեխայի դեմքը ամենախաղաղ պատկերը պետք է լինի, սակայն ինչպես ցույց է տվել հետազոտությունը, պտուղր ոչ միշտ է գտնվում հանգիստ վիճակում, հաղորդում է Mail Online-ը։
Ռեյսլենդը կարողացել է ուսումնասիրել մոր արգանդում երեխաների շարժումները եւ հետեւել, թե ինչ հաճախականությամբ են նրանք դիպչում իրենց դեմքին։ Պարզվել է, որ հետազոտության ընթացքում 8 տղա- եւ 7 աղջիկ-երեխաները 342 անգամ հպվել են իրենց դեմքին։
Փորձարկման ժամանակ բժիշկը նաեւ խնդրել է ապագա մայրիկներին, որ գնահատեն իրենց ապրած սթրեսի մակարդակը։ Ամփոփելով, պարզվել է, որ որքան հաճախ է հղի կինն անհանգստացել, այդքան շատ է եղել նրա արգանդում գտնվող պտղի հպումների քանակը։
Բացի այդ, հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ իրենց մայրիկների սթրեսը զգացող երեխաներն ավելի հաճախ իրենց ճակատին հպվել են ձախ ձեռքով։ Ըստ Ռեյսլենդի՝ սա շատ կարեւոր է, քանի որ ուշադրության պակասը եւ գերակտիվությունը, աուտիզմը, դեպրեսիան եւ շիզոֆրենիան ավելի շատ ախտորոշվում են ձախլիկ, քան աջլիկ մարդկանց մոտ։
Եվ, չնայած գիտնականների նախկին աշխատանքները ցույց են տվել, որ պտուղն ունակ է զգալ մայրական սթրեսը, Դարեմի համալսարանի աշխատակիցներն առաջին անգամ ներկայացրել են իրական փաստ՝ լուսանկարի տեսքով։
«Լուսանկարի միջոցով պարզվել է, թե ինչպես են նորածինները արձագանքում իրենց մայրերի օրգանիզմում արտադրվող սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի ավելացմանը։ Տագնապ զգալով՝ նրանք հպվում են իրենց դեմքին եւ դրանով ցանկանում են հանգստացնել իրենց։ Ճակատին կամ կզակին դրած պտղի փոքրիկ ձեռքը սթրեսի մի զարմանալի արտահայտման միջոց է»,- ասել է հետազոտությունն անցկացրած բժիշկը։
05.06.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային ԱՆՎՃԱՐ մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն...
28.05.2025
Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...
04.03.2024
Համաձայն պաշտոնական տվյալների, Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ, որոնցից առանձնահատուկ ուշադրության է արժանի սեզոնային գրիպը...
11.01.2024
Երբ հղիության թեսթը դրական է՝ պետք չէ հապաղել և անհրաժեշտ է դիմել մանկաբարձ-գինեկոլոգի՝ խուսափելու հետագա մի շարք խնդիրներից: Նախ պետք է վստահ լինել, որ հիությունն արտարգանդային չէ: Այնուհետև բժշկի հետ...
25.02.2022
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...
14.06.2021
Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...
18.01.2021
Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...
11.01.2021
Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...
07.09.2020
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

