ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն
Անցանկալի հղիությունից խուսափելու անվնաս տարբերակներ. սեքսոպաթոլոգ
Հայկական ընտանիքներից շատերում (հատկապես գյուղերում) սեռական սխալ վարքի ու աննորմալ «օրինաչափությունների» մասին պարզապես կարելի է գիրք գրել: LN-ի հետ զրույցում ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթլոգ Վրեժ Շահրամանյանը սեփական փորձից հիշեց դեպքեր, երբ զույգն իբրև հակաբեղմնավորիչ կիրառել է կենցաղային տարբեր նյութեր (հանքային ջուր, հալած մոմ և այլն):
Ամենացավալին այն է, որ սեռական սխալ կյանքով ապրող այդ զույգերին դժվար է մեղադրել, քանի որ այսօր մեր հասարակությունում չկա սեռական ճիշտ կրթություն: Այն վատ հիմքերի վրա է թե' տանը, թե' դպրոցում: Փորձենք փոքր-ինչ լրացնել այդ բացը' խոսելով անցանկալի հղիությունից խուսափելու ճիշտ և անվտանգ ճանապարհների մասին:
Անգամ ավելորդ է նշել, որ վերը նշված դեպքերը՝ բժշկի պրակտիկայից, խիստ վտանգավոր են ու արգելվում են, քանի որ հետևանքները կարող են անդառնալի լինել: Դա կարող է տանել անպտղության: Մինչդեռ կան անվնաս ճանապարհներ անցանկալի հղիությունից խուսափելու համար, որոնք բոլորն էլ պահանջում են բժշկական որոշակի խորհրդատվություն: Օրինակ' հակաբեղմնավորիչի օգտագործումը միանշանակ նորմալ է, պարզապես, ինչպես ամեն բան, այնպես էլ հակաբեղմնավորիչի անկանոն, ոչ ռացիոնալ կիրառումը կարող է ունենալ բացասական ազդեցություն: Ժամանակի ընթացքում հակաբեղմնավորիչները հանգեցնում են ձվարանների և արգանդի ֆունկցիաների խանգարման՝ աստիճանաբար անդրադառնալով նաև այլ գեղձերի աշխատանքի վրա: Այսինքն՝ ցանկացած տարբերակի երկարատև կիրառումը կարող է այդ երևույթներն ավելի խորացնել: Սրանից խուսափելու համար հակաբեղմնավորիչների ընտրությունը պետք է կատարի բժիշկը. նա պետք է որոշի, թե ինչ տարբերակ կիրառվի, ինչպես նաև օգտագործման ժամկետը:
Վրեժ Շահրամանյանը պարզաբանում է. «Հայ կանանց շրջանում բավական մեծ խումբ են կազմում հորմոնալ խանգարումներ, նորագոյացություններ (միոմա, ձվարանի կիստա), վարակիչ և բորբոքային խնդիրներ ունեցող կանայք: Առանձին խումբ են կազմում արգանդապարանոցի ախտահարումներ ունեցող կանայք: Այս հանգամանքը պարտադրում է հակաբեղմնավորիչների ընտրությունը կատարել մանրամասն հետազոտությունից հետո' սեփական օրգանիզմը չվնասելու համար: Հակաբեղմնավորիչ միջոցները բազմազան են, բայց դրանց կիրառումը սեփական օրգանիզմի բնական ռիթմի յուրահատուկ խաթարում է, ուստի դա պետք է անել խելացի և հետևողական»:
Եվս մեկ տարբերակ են հորմոնային դեղանյութերը: Դրանք, ըստ սեքսապաթոլոգի, բացի հակաբեղմնավորիչ ազդեցությունից, ունեն նաև բուժական նշանակություն. «Միայն մասնագետը կարող է որոշել, թե դրանցից որն է անհրաժեշտ: Կա դեղամիջոցների հատուկ խումբ' նախատեսված հետծննդյան շրջանի համար: Կիրառվում են նաև ներարգանդային ձևերը (պարույրներ), որոնց վստահության ժամկետը 3-4 տարի է' անընդմեջ: Այս դեպքում պետք է բացառել վարակիչ-բորբոքային երևույթները, նորագոյացությունները, պարանոցի ախտահարումները: Գոյություն ունեն նաև տեղային հաբեր, մոմիկներ, քսուքներ, որոնք օգտագործվում են սեռական հարաբերությունից առաջ: Այս բոլոր միջոցների համար սահմանված են համապատասխան ժամկետներ, չպետք է անտեսել նաև օրգանիզմի առանձնահատկությունները և հակաբեղմնավորիչի ազդեցությունը: Անհրաժեշտության դեպքում մեթոդը պետք է փոխել: Չպետք է մոռանալ, որ այդ ծանր պատասխանատվությունը երբեմն պետք է վերապահել զուգընկերոջը»:
Լայն տարածում ունի, այսպես կոչված, հղիությունից պաշտպանվելու համար ընդհատվող սեռական հարաբերությունը : Այն, ինչպես և մյուս տարբերակներն ունի իր դրական և բացասական կողմերը: Ըստ Վրեժ Շահրամանյանի' այս մեթոդի առավելությունն այն է, որ հատուկ նախապատրաստվածություն կամ ծախսեր չի պահանջում և ցանկացած պահի կարող է կիրառվել. «Այս մեթոդն արդյունավետ է համարվում միայն 80% դեպքերում, քանի որ հնարավոր է նախասերմնաժայթքման հեղուկում սպերմատոզոիդների առկայություն, հետևապես հղիության զարգացում: Այն ունի նաև արտահայտված կողմնակի ազդեցություններ: Տևական այս մեթոդով պաշտպանվելը պատճառ է հանդիսանում այնպիսի սեռական խանգարումների, ինչպիսիք են կանանց մոտ անօրգազմիա և սեռական ցանկության իջեցում, տղամարդկանց մոտ՝ վաղաժամ սերմնաժայթքում, սեռական թուլություն և նևրոզ, ի վերջո, կարող է պատճառ լինել զույգի մոտ սեռական աններդաշնակության»:
10.09.2012
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային ԱՆՎՃԱՐ մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն...
28.05.2025
Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...
04.03.2024
Համաձայն պաշտոնական տվյալների, Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ, որոնցից առանձնահատուկ ուշադրության է արժանի սեզոնային գրիպը...
11.01.2024
Երբ հղիության թեսթը դրական է՝ պետք չէ հապաղել և անհրաժեշտ է դիմել մանկաբարձ-գինեկոլոգի՝ խուսափելու հետագա մի շարք խնդիրներից: Նախ պետք է վստահ լինել, որ հիությունն արտարգանդային չէ: Այնուհետև բժշկի հետ...
25.02.2022
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...
14.06.2021
Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...
18.01.2021
Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...
11.01.2021
Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...
07.09.2020
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

