ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն
ԱՆ-ն սեռերով պայմանավորված աբորտների վերաբերյալ ուսումնասիրություն է անցկացնում
ԵԽԽՎ-ն Ալբանիային, Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին կոչ է արել ուսումնասիրել այդ երկրներում առկա սեռերի անհավասարաչափ համամասնության պատճառները, ինչպես նաև ընդունել օրենք, որը կկանխի սեռի պատճառով արհեստական վիժեցումները:
ԵԽԽՎ այս մտահոգությունը պայմանավորված է հանգամանքով, որ հիշյալ երկրներում սեռերի համամասնությունը խախտված է. Հայաստանում, Ալբանիայում և Ադրբեջանում նորածին արական ու իգական սեռերի թվի հարաբերակցությունը համապատասխանաբար 112/100 է, իսկ Վրաստանում՝ 111/100, մինչդեռ սեռերի բնական համամասնությունը միջինը պետք է լինի 105 տղայի դիմաց 100 աղջիկ։
Առողջապահության նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` 1990-2001 թվականների ընթացքում ծնելիության ցուցանիշը (բնակչության 1000 շնչին ընկնող կենդանի ծնունդների թիվը) կրճատվել է ավելի քան 2 անգամ (1990թ.` 22.5, 2001թ.` 10.0): 2001-ից սկսած այն սկսել է դրսևորել աճի միտում` 2010թ. հասնելով 13.8 ցուցանիշի:
«Ինչ վերաբերում է նորածնի սեռի կանխորոշման հարցին և դրանով պայմանավորված սելեկտիվ աբորտներին, ապա առողջապահական համակարգում այդ խնդիրն արտացոլող վիճակագրություն չկա, հետևաբար, բուժհաստատությունների կողմից ՀՀ ԱՆ ներկայացվող հաշվետվությունները վերոհիշյալի վերաբերյալ տեղեկատվություն չեն պարունակում: Որպես խնդիրն արտացոլող անուղակի ցուցանիշներ` օգտագործվում են ըստ սեռի և ծննդյան կարգի գրանցվող ծնունդների թիվը և դրանց հարաբերակցությունը` աղջիկ/տղա կտրվածքով»,-տեղեկացրեցին նախարարությունից:
ԱՆ-ից հարկ են համարում նշել, որ բնության կողմից արդեն իսկ սահմանված են ժողովրդագրական որոշակի օրինաչափություններ, մասնավորապես` տղաները ծնվում են ավելի շատ, քան աղջիկները (100 աղջիկ 104-ից 106 տղա հարաբերակցությամբ), սակայն տղա երեխաները մահանում են մի փոքր ավելի շատ, քան աղջիկները, որի արդյունքում չափահաս տարիքում բնակչության սեռային կազմը գրեթե կազմում է 50/50:
Ծնունդների ընդհանուր թվի միջին ցուցանիշի առումով Հայաստանի համար աղջիկ/տղա 100/112 հարաբերակցությունը, ԵԽ փորձագետի տեսանկյունից գնահատված է որպես ակտուալ խնդիր` սելեկտիվ աբորտների առումով, ինչը և արտացոլված է զեկույցում:
Սակայն շատ կարևոր է նաև իրավիճակի վերլուծությունը և տղա/աղջիկ հարաբերակցության գնահատումը` ըստ ընտանիքում երեխայի ծննդյան կարգի: Այսպես, ՀՀ ԱՎԾ-ի կողմից պաշտոնապես հրապարակված տվյալների համաձայն, առաջին երեխայի պարագայում 2009թ. տղա/աղջիկ հարաբերակցության գործակիցը կազմել է 1.07, ինչը բավականին մոտ է բնության կողմից սահմանված միջին վիճակագրական ցուցանիշին (1.04-1.06), և վկայում է այն մասին, որ սեռի կանխորոշում և սելեկտիվ աբորտ առաջնեկի դեպքում մեր երկրում չկա, ինչը մեծ խնդիր է շատ այլ երկրներում (Հնդկաստան, Չինաստան, մուսուլմանական երկրներ):
Հիմնվելով ըստ սեռի ծնունդների վերաբերյալ տվյալների վրա` կարելի է անուղակի ենթադրություն անել սելեկտիվ աբորտների առկա գործելակերպի մասին, որին նպաստող գործոններից է պտղի սեռի որոշման հնարավորությունը հղիության ընթացքում:
Սակայն, խնդիրը շատ ավելի խորքային է ու բազմագործոն և վերջնական եզրակացության հնարավոր է հանգել միայն լուրջ ժողովրդագրական հետազոտության և վերլուծության արդյունքում: Այս նպատակով ներկայումս ընթացքի մեջ է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՀՀ ԱՎԾ և ՀՀ ԱՆ համագործակցությամբ իրականացվող հետազոտությունը` ուղղված սեռով պայմանավորված հղիության ընդհատումների տարածվածության գնահատմանը և դրա պատճառների պարզաբանմանը: Այն իրականացվում է վերարտադրողական տարիքի կանանց հարցման ճանապարհով, ինչպես տնային տնտեսությունների, այնպես էլ բուժհաստատությունների մակարդակով: Ըստ ՀՀ ԱՎԾ-ից ստացված տեղեկատվության, հետազոտության տվյալների արդյունքների ամփոփումը ակնկալվում է տարեվերջին:
05.10.2011
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային ԱՆՎՃԱՐ մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն...
28.05.2025
Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...
04.03.2024
Համաձայն պաշտոնական տվյալների, Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ, որոնցից առանձնահատուկ ուշադրության է արժանի սեզոնային գրիպը...
11.01.2024
Երբ հղիության թեսթը դրական է՝ պետք չէ հապաղել և անհրաժեշտ է դիմել մանկաբարձ-գինեկոլոգի՝ խուսափելու հետագա մի շարք խնդիրներից: Նախ պետք է վստահ լինել, որ հիությունն արտարգանդային չէ: Այնուհետև բժշկի հետ...
25.02.2022
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...
14.06.2021
Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...
18.01.2021
Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...
11.01.2021
Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...
07.09.2020
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

