Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր

Բժշկական ապահովագրությունը պետք է, բայց դրան երկիրը դեռ պատրաստ չէ. մասնագետներ.

Բժշկական ապահովագրությունը պետք է, բայց դրան երկիրը դեռ պատրաստ չէ. մասնագետներ.

Հայաստանի համար բժշկական ապահովագրությունը անհրաժեշտ է, բայց երկիրը դեռևս դրան պատրաստ չէ: Այսօրվա մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց Վիլեն Հակոբյանը, ով նախկինում եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորը:

 

Պարտադիր բժշկական ապահովագրության համար, ըստ նրա, երկիրը պետք է ֆինանսապես ապահովված լինի, բնակչությունն էլ պետք է ապահովված լինի, քանի որ ամսական աշխատավարձից որոշակի տոկոսներ են պահվելու: «Ոչ պաշտոնական տվյալներով այսօր բնակչության 30 տոկոսը գործազուրկ է, իսկ ոմանց աշխատավարձը չնչին է»,-ասաց Վ. Հակոբյանը: Ըստ նրա, հենց ապահովագրական դաշտն էլ այսօր պատրաստ չէ պարտադիր ապահովագրության:

 

«Որոշ դեպքերում բժշկական ապահովագրությունն ավելի մեծ միջոցներ է պահանջում, և ամեն ապահովագրող չէ, որ պատրաստ է նման ռիսկի գնալ»,-ասաց նա: «Սուրբ Մարիամ» բժշկական կենտրոնի տնօրեն Գարիկ Մարտիրոսյանը համաձայնեց Հակոբյանի հետ, նշելով, որ բժշկական պարտադիր ապահովագրություն իրականացվում է քիչ թե շատ ապահովված երկրներում, որոնք քիչ թե շատ ֆինանսապես կայուն են և չկա ստվերային տնտեսություն: Նրա տվյալներով, բժշկական ապահովագրության արժեքը սկսվում է 100 դոլարից, կախված ծառայությունների փաթեթից գինը կարող է փոփոխվել՝ հասնելով 300 հազար դրամի:

 

«Այսօր ապահովագրական ընկերությունները մեծ պատրաստակամությամբ ապահովագրում են երիտասարդ մարզիկներին, քան ռիսկի խմբի անդամներին»,-ասաց նա: Խոսելով բնակչության՝ առողջության նկատմամբ վերաբերմունքի ու ապահովագրման կուլտուրայի մասին, Վ. Հակոբյանն ասաց, որ մարդիկ մտածում են, որ կյանքն ու առողջությունը հարատև են ու չեն հետևում իրենց առողջությանը: Պետպատվերի շրջանակում բուժվում է բնակչության միայն 8 տոկոսը, իսկ մյուսները նախընտրում են բժշկին դիմել միայն ծայրահեղ դեպքում: Իր եհրթին, Գ. Մարտիրոսյանն ասաց, որ հիվանդությունները երիտասարդանում են, ի հայտ են գալիս նոր վարակներ, ինչը ահազանգում է, որ հասարակությունը պետք է հետևողականորեն լինի այս հարցում:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ