ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր
16 տարում Հայաստանում աբորտների թիվը կրճատվել է 3 անգամ. news.am
Վերջին 16 տարում Հայաստանում աբորտների թիվը կրճատվել է 3 անգամ: Այդ մասին է վկայում ժողովրդագրական առողջության վերաբերյալ 5 տարին մեկ անցկացվող հետազոտությունը, ինչպես նաեւ պաշտոնական վիճակագրությունը, պնդում է Հայաստանի Առողջապահության նախարարության մայրության եւ վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանը:
2000-ի սկզբին Հայաստանում տարեկան մոտ 30 000 աբորտ էին կատարում, սակայն անցյալ տարի ընդամենը 7000 աբորտ է գրանցվել:
Մյուս կողմից, պերինատալ կորուստների (վիժումներ եւ այլն) եւ անպտղության խնդիրները շարունակում են հրատապ խնդիր մնալ Հայաստանում: Գայանե Ավագյանը նշել է, որ Հայաստանում զույգերի մոտ 14 տոկոսը անպտղությամբ է տառապում, ընդ որում, նրանց մեծամասնության մոտ (10 տոկոս) երկրորդային անպտղություն է: Թեեւ անցյալում, երբ աբորտներն ավելի շատ էին, անպտղության` հատկապես երկրորդական ցուցանիշներն անհամեմատ ավելի բարձր էին, այնուամենայնիվ, 14 տոկոսը Հայաստանի համար մեծ թիվ է: Ստացվում է, որ մոտավորապես յուրաքանչյուր յոթերորդ զույգը չի կարողանում երեխա ունենալ:
Հիշեցնենք, որ առաջնային անպտղության դեպքում զույգն ի սկզբանե չի կարողանում երեխա ունենալ, իսկ երկրորդականի դեպքում` զույգն արդեն ունեցել է հղիություն (կարեւոր չէ, այն ավարտվել է երեխայի ծննդով, վիժումով, թե` աբորտով), բայց եւս մեկ երեխա բեղմնավորել չի հաջողվում: Սակայն երկրորդական անպտղության առավել տարածված պատճառներից մեկը հենց աբորտներն են:
Հիշեցնենք նաեւ, որ գիտական հետազոտության համաձայն, որը հրապարակվել էր Lancet ամսագրում, տարբեր երկրներում աբորտների թիվը նվազել է մինչեւ պատմական նվազագույն: 1990-ին հարուստ երկրներում ապրող յուրաքանչյուր 1000 կնոջը 46 աբորտ էր բաժին ընկնում, իսկ 2014-ին աբորտների թիվը նվազել է մինչեւ պատմական 27-ի: Գիտնականների կարծիքով, դրան հաջողվել է հասնել հակաբեղմնավորման միջոցների մատչելիության հաշվին: Սակայն զարգացող երկրներում աբորտների թիվը նույն մակարդակում է մնում. 1000 կնոջը` մոտավորապես 37 աբորտ:
Հետազոտության համաձայն առավել շատ աբորտներ կատարվում են Կարիբյան ավազանի կղզիներում (1000 կնոջը` 65), առավել քիչ` Հյուսիսային Ամերիկայում (1000-ին` 17):
18.05.2016
|
|||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
37-ամյա կինն իր 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել: Էրեբունի ԲԿ-ում ծնվել է Կիմա Հակոբյանի 6-րդ աղջիկը: Եւս 10 երեխա՝ Մարիամը, Մարթան, Մովսեսը, Սառան, Եսթերը, Ահարոնը, Սամվելը, Հովսեփը, Դանիելը եւ Ռեբեկան...
27.11.2019
ԱՄՆ-ից առաջատար մասնագետները հանգել են այն եզրակացության, որ ուտելիք պատրաստելու գործընթացը կարող է կործանարար լինել կնոջ սրտանոթային համակարգի համար, հայտնում է gogetnews.info-ն...
10.10.2016
Երկու օրում ավելի քան 120 հազար մարդ է ստորագրել բրիտանական խորհրդարանի կայքի առցանց միջնորդագիրը՝ աշխատավայրում բարձրակրունկ կոշիկների պարտադիր կրումն արգելելու պահանջով...
16.05.2016
Երկու և ավելի երեխա ունեցող ծնողները կարող են դիմել Հայաստանի երիտասարդական հիմնադրամ ու անվճար սովորել ցանկացած բուհում։ Այս կիսամյակում, օրինակ, կփոխհատուցվի 17 ուսանող-ծնողի...
27.04.2016
Սինգապուրի ազգային համալսարանի մասնագետները պարզել ե, որ անհամբեր կանայք ավելի արագ են ծերանում: Հետազոտությանը մասնակցել է 1158 առողջ ուսանող Չինաստանից: Մասնակիցներին առաջարկել են...
29.02.2016
RNS-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հետազոտողները ստեղծել են հատուկ օղակ, որն էականորեն նվազեցնում է ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը։ Աշխատանքը հրապարակվել է The New England Journal...
26.02.2016
Gogetnews.info-ի փոխանցմամբ` Բուքինգհեմյան համալսարանի մասնագետները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում նրանց հաջողվել է հաստատել կանանց ընկերության անհնարինության մասին կարծրատիպը...
16.12.2015
Երջանկությունը չի երկարացնում կանանց կյանքը, հայտարարել են բրիտանացի գիտնականները: Նրանք ընդգրկուն հետազոտություն են կատարել, որին մասնակցել է ավելի քան 1 մլն կամավոր, հայտնում է medportal.ru-ն...
14.12.2015
Աշխարհում մայրերի մահացության մակարդակը վերջին 25 տարվա ընթացքում գրեթե կրկնակի նվազել է: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում: Ըստ գիտնականների` 2015-ին մոտ 303 հազար կին մահացել է հղիության ժամանակ՝...
13.11.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ