Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր

Զարգացած երկրներում աբորտների թիվը հասել է պատմական նվազագույնի. 1in.am

Զարգացած երկրներում աբորտների թիվը հասել է պատմական նվազագույնի. 1in.am

Յուրաքանչյուր տարի աշխարհում կատարվում է հղիության մոտավորապես 56 մլն արհեստական ընդհատում: Զարգացած երկրներում դրանց թիվը հասել է պատմական նվազագույն ցուցանիշի՝ վկայում է գիտական հետազոտությունը, որը հրապարակվել է Lancet ամսագրում։

Եթե 1990 թվականին հարուստ երկրներում 1000 կնոջը բաժին էր ընկնում հղիության 46 ընդհատում, ապա 2014 թվականին՝ 27։

Գիտնականների կարծիքով՝ աբորտների թվի կրճատման հաջողվել է հասնել գլխավորապես շնորհիվ հակաբեղմնավորիչ միջոցների մատչելիության։

Այդուհանդերձ, զարգացող երկրներում աբորտների թիվը մնում է նույն մակարդակի վրա՝ 1000 կնոջ հաշվով` 37։ Ինչպես վկայում է վիճակագրությունը՝ աբորտների քրեականացումը գործնականում ոչ մի կերպ չի ազդում ցուցանիշների վրա։

Տարածքային առումով առավել շատ աբորտներ կատարվում են Կարիբյան ավազանի կղզիներում (1000 կնոջ հաշվով՝ 65), առավել քիչ՝ Հյուսիսային Ամերիկայում (1000 կնոջ հաշվով՝ 17)։ Առավել զգալի առաջընթացին հաջողվել է հասել Արևելյան Եվրոպայի երկրներին, որտեղ աբորտների թիվը կրճատվել է՝ 1000 կնոջ հաշվով 88-ից` 42-ի։

Հետազոտողների տվյալներով՝ զարգացող երկրներում մոտավորապես 225 մլն կին ընդհանրապես հասանելիություն չունի ծնելիության վերահսկման միջոցներին։

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ