Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր

Երջանկությունը և կանայք. գիտնականներ. 1in.am

Երջանկությունը և կանայք. գիտնականներ. 1in.am

Երջանկությունը չի երկարացնում կանանց կյանքը, հայտարարել են բրիտանացի գիտնականները: Նրանք ընդգրկուն հետազոտություն են կատարել, որին մասնակցել է ավելի քան 1 մլն կամավոր, հայտնում է medportal.ru-ն:

Հետազոտողները նաև հերքել են տարածված կարծիքը, թե բացասական հույզերը, դժբախտությունները և սթրեսը հանգեցնում են հիվանդությունների: Նրանք բացատրել են, որ այդ դեպքում պարզապես շփոթել են պատճառը և հետևանքը: Առողջական խնդիրների հանգեցնում են ոչ թե անհաջողությունները, այլ վատ ինքնազգացողությունն է մարդկանց ստիպում դժբախտ զգալ:

Հետազոտության մասնակիցների ուսումնասիրությունը 10 տարի է տևել: Հետազոտության սկզբից 3 տարի անց կանայք, որոնց միջին տարիքը փորձի սկզբում եղել է 59, պատասխանել են հարցերի, որոնցում նրանց առաջարկվել է գնահատել առողջական վիճակը, սթրեսի և երջանկության մակարդակը: Յուրաքանչյուր 6-րդ կինը հայտնել է, որ իրեն դժբախտ է զգում:

Փորձի ավարտին գիտնականները գնահատել են մահացության մակարդակը նրանց շրջանում, ովքեր իրենց երջանիկ են համարել, և իրենց դժբախտ համարող կանանց շրջանում: Պարզվել է՝ այդ ցուցանիշները նույնն են եղել երկու խմբերում, այսինքն, երջանկության զգացումը ոչ մի կերպ չի ազդում կյանքի տևողության վրա:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.liveinternet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ