ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր
«Էրեբունի» բժշկական կենտրոնում 52-ամյա կինն իր առաջնեկին է լույս աշխարհ բերել
Օրերս «Էրեբունի» բժշկական կենտրոնում բացառիկ դեպք է գրանցվել` հերթական բարի լուրը. 52-ամյա կինն իր առաջնեկին է լույս աշխարհ բերել: Մասնագիտությամբ մանկավարժ Զինաիդա Վարդերեսյանը լրագրողներին պատմել է, որ այս օրվան նա երկար է սպասել:
– Անչափ շնորհակալ եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ամբողջ անձնակազմին` նման բարձր մակարդակի ծառայություն մատուցելու համար: Այսպիսի մի խոսք կա. ասում են, եթե ուզում ես մի համակարգ քանդես` նշանակի ապաշնորհ ղեկավար: Այստեղ ճիշտ հակառակն է. կենտրոնն ունի հրաշալի ղեկավար:
– Տիկին Զինաիդա, ինչպե՞ս անցավ հղիության ընթացքը:
– Հղիության ընթացքը նորմալ է անցել: Ավելի շատ վախենում էի կեսարյան հատումից: Ճիշտն ասած, ինքս բացառիկ դեպք չեմ համարում, սակայն կոչ եմ անում բոլոր հայ կանանց ժամանակին ամուսնանալ և լույս աշխարհ բերել հնարավորինս շատ երեխաներ՝ ազգային գենոֆոնդը հարստացնելու նպատակով:
– Արդեն որոշվա՞ծ է երեխայի անունը:
– Այո՛, Մհեր` մեր ազգային էպոսի հերոսի պատվին: Այդ անունը հազվադեպ է հանդիպում:
– Երեխայի սեռը Ձեզ համար նշանակություն ունե՞ր...
– Ինձ համար միևնույնն էր, կարևորը` երեխա ունենալն էր: Բայց շատ ուրախ եմ, որ տղա երեխա ունեցա, թեպետ, աղջիկն էլ հաճելի կլիներ: Պետք է խոստովանեմ, որ արդեն նախանձով եմ նայում այն ծնողներին, ովքեր աղջիկ են ունեցել (ժպտում է.- հեղինակ):
– Գուցե հաջորդն ե՞ք նախատեսում...
– Եթե Աստված տա... Իհարկե՛, թեկուզ մեծ եմ... կա մեղքի զգացողություն երեխայի նկատմամբ…
Զրուցեցինք նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով տնօրենի տեղակալ Անդրանիկ Պողոսյանի հետ:
– «Էրեբունի» բժշկական կենտրոն Զինաիդա Վարդերեսյանը դիմել էր արտամարմնային հղիությունից հետո: 52 տարեկան կնոջ մոտ չէր կարող բնական ճանապարհով հղիություն լինել:
– Բացառի՞կ դեպք է:
– Իհարկե՛, դեպք, որը հաճախակի չի հանդիպում, թեկուզ վերջին 2-3 տարվա ընթացքում նման դեպքերը մեզ մոտ շատացել են: Դա պայմանավորված է գիտության զարգացմամբ: Վերջին մեկ տարվա ընթացքում մենք ունեցել ենք մոտավորապես հարյուրից ավելի ծննդաբերության դեպք, որոնք արտամարմնային հղիության արդյունք են եղել:
– Ինչպե՞ս է ընթացել հղիությունը: Ի՞նչ ռիսկեր կային տիկին Զինաիդայի մոտ:
– Հղիությունը, կարելի է ասել, ընթացել է հարթ: Ռիսկային է եղել այն առումով, որ այս տարիքում կինը կարող էր վիժել, վաղաժամ ծննդաբերություն սկսվեր, պտղի հետ ներարգանդային խնդիրներ առաջանար, թերզարգացում գրանցվեր և այլ մանկաբարձական պաթոլոգիաներ ի հայտ գալ: Ի սկզբանե բացառել ենք քրոմոսոմային ախտաբանությունը, Դաունի համախտանիշը, վիժման նշաններ կնոջ մոտ չեն գրանցվել: Եվ ամենակարևոր ռիսկերից մեկը՝ հղիության վերջում հնարավոր էր արյան բարձր զարկերակային ճնշում զարգանար, որը կարող էր բերել պրեէկլամպսիայի:
– Որպես ծննդալուծման եղանակ ընտրել էիք կեսարյան հատումը, ռիսկերը շա՞տ էին:
– Բնականաբար: Ընտրել էինք կեսարյան հատման ճանապարհը, քանի որ ինքնուրույն նա չեր կարող ծննդաբերել, թեպետ նման տարիքում կեսարյան հատումն էլ մեծ ռիսկ է. չէր բացառվում արգանդի հեռացման խնդիր առաջանար, արյունահոսություն սկսվեր և այլն: Սակայն, ի ուրախություն բոլորիս, ոչ մի խնդիր չենք ունեցել: Շատ սիրուն տղա է ծնվել. քաշը՝ 3 կգ., հասակը` 51 սմ: Երեխան ակտիվ է:
03.12.2014
|
|||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
37-ամյա կինն իր 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել: Էրեբունի ԲԿ-ում ծնվել է Կիմա Հակոբյանի 6-րդ աղջիկը: Եւս 10 երեխա՝ Մարիամը, Մարթան, Մովսեսը, Սառան, Եսթերը, Ահարոնը, Սամվելը, Հովսեփը, Դանիելը եւ Ռեբեկան...
27.11.2019
ԱՄՆ-ից առաջատար մասնագետները հանգել են այն եզրակացության, որ ուտելիք պատրաստելու գործընթացը կարող է կործանարար լինել կնոջ սրտանոթային համակարգի համար, հայտնում է gogetnews.info-ն...
10.10.2016
Երկու օրում ավելի քան 120 հազար մարդ է ստորագրել բրիտանական խորհրդարանի կայքի առցանց միջնորդագիրը՝ աշխատավայրում բարձրակրունկ կոշիկների պարտադիր կրումն արգելելու պահանջով...
16.05.2016
Երկու և ավելի երեխա ունեցող ծնողները կարող են դիմել Հայաստանի երիտասարդական հիմնադրամ ու անվճար սովորել ցանկացած բուհում։ Այս կիսամյակում, օրինակ, կփոխհատուցվի 17 ուսանող-ծնողի...
27.04.2016
Սինգապուրի ազգային համալսարանի մասնագետները պարզել ե, որ անհամբեր կանայք ավելի արագ են ծերանում: Հետազոտությանը մասնակցել է 1158 առողջ ուսանող Չինաստանից: Մասնակիցներին առաջարկել են...
29.02.2016
RNS-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հետազոտողները ստեղծել են հատուկ օղակ, որն էականորեն նվազեցնում է ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը։ Աշխատանքը հրապարակվել է The New England Journal...
26.02.2016
Gogetnews.info-ի փոխանցմամբ` Բուքինգհեմյան համալսարանի մասնագետները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում նրանց հաջողվել է հաստատել կանանց ընկերության անհնարինության մասին կարծրատիպը...
16.12.2015
Երջանկությունը չի երկարացնում կանանց կյանքը, հայտարարել են բրիտանացի գիտնականները: Նրանք ընդգրկուն հետազոտություն են կատարել, որին մասնակցել է ավելի քան 1 մլն կամավոր, հայտնում է medportal.ru-ն...
14.12.2015
Աշխարհում մայրերի մահացության մակարդակը վերջին 25 տարվա ընթացքում գրեթե կրկնակի նվազել է: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում: Ըստ գիտնականների` 2015-ին մոտ 303 հազար կին մահացել է հղիության ժամանակ՝...
13.11.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ