Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր

Գիտնականները բացահայտել են կանանց մասին գլխավոր առասպելներից մեկը

Գիտնականները բացահայտել են կանանց մասին գլխավոր առասպելներից մեկը

Համարվում է, թե կանայք հաճախ են դիմում այսպես կոչված կանացի ինտուիցիայի օգնությանը: Սակայն Հերթֆորդշիրի համալսարանի գիտաշխատողները կարծում են, թե կանացի ինտուիցիան ոչ այլ ինչ է, քան առասպել:

 

Գիտնականները փորձն իրականացրել են 15 հազար կանանց եւ տղամարդկանց մասնակցությամբ: Մասնակիցների մեծ մասը սկզբում ասել է, թե ուժեղ ինտուիցիա ունի:

 

Փորձի ընթացքում կամավորներին առաջարկել են դիտել ծիծաղող մարդկանց լուսանկարներ եւ պարզել, թե ով է անկեղծ ժպտում, ով՝ կեղծ:

 

Արդյունքում շոշափելի տարբերություն չի նկատվել կանանց եւ տղամարդկանց պատասխաններում: Հավասար թվով կանայք եւ տղամարդիկ ճիշտ պատասխաններ են տվել, այսինքն՝ նույնպիսի ինտուիցիա ունեն: Թեեւ գիտնականներն այդ երեւույթն անվանում են ոչ թե ինտուիցիա, այլ կենսափորձ, որի շնորհիվ մարդու մոտ զարգանում է իրադարձությունները վերլուծելու եւ համապատասխան եզրակացություններ անելու հմտություն, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. woo-women.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ