Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առողջ կին

Կաթնամթերքը նվազեցնում են կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը. news.am

Կաթնամթերքը նվազեցնում են կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը. news.am

Կաթնային եւ կաթնաթթվային մթերքը (յոգուրտը, մածունը, պանիրը) նվազեցնում է կանանց մոտ կրծքի քաղցկեղի ռիսկը: Այդ մասին հայտնում են Lawson Health Research Institute-ի գիտնականները (Կանադա):

Նրանք ուսումնասիրել են 80 կնոջ մասին տվյալներ, որոնցից 23-ը չարորակ կամ բարորակ ուռուցք է ունեցել եւ հետաքրքիր օրինաչափություն են հայտնաբերել. կաթնագեղձի քաղցկեղով հիվանդների մոտ առնվազն մեկ միավորող գործոն է եղել. նրանից ոչ-ոք աչքի չէր ընկնում կաթնաթթվային մթերքի հանդեպ սիրով, մինչդեռ վերահսկիչ խմբից առողջ կանայք այդ մթերքն անհամեմատ ավելի հաճախ էին օգտագործում:

Դրա հիման վրա բժիշկները հիպոտեզ են առաջ քաշել, որ կաթնային եւ կաթնաթթվային մթերքի օգտագործումը կարող է օգնել օրգաններում եւ հյուսվածքներում դանդաղեցնելու քաղցկեղային բջիջների աճը եւ հետագա զարգացումը: Այդ առումով առանձնապես արդյունավետ է  պրոբիոտիկների բարձր խտությամբ մթերքը` պանիրը, յոգուրտը կամ մածունը:

Մասնագետների խոսքով, կաթնաթթվային պրոբիոտիկներն ակտիվորեն պաշտպանում են աղիների ֆլորայում ախտածին եւ օգտակար միկրոօրգանիզմների դիսբալանսից, ինչն իր հերթին դրական է ազդում կանանց առողջության վրա եւ նվազեցնում է քաղցկեղի զարգացման ռիսկը:

Այդ հետազոտության մասին հայտնում է Applied and Environmental Microbiology ամսագիրը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. vesdoloi.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ