Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առողջ կին

Կնոջ կոնքի ոսկրերը փոխվում են ամբողջ կյանքի ընթացքում. news.am

Կնոջ կոնքի ոսկրերը փոխվում են ամբողջ կյանքի ընթացքում. news.am

Կնոջ կոնքի ոսկրերը փոխվում են ամբողջ կյանքի ընթացքում` ընդունելով այնպիսի ձեւ, որն առավել հարմար է ծննդաբերական գործընթացի համար, պարզել են Ցյուրիխի համալսարանի գիտնականները: Հայտնագործությունը ստիպում է վերանայել այն տեսությունը, որի համաձայն, կոնքի լայնությունը ծննդաբերելու պահանջի եւ ուղիղ քայլելու միջեւ փոխզիջման հետեւանք է:

Գիտնականները տղամարդու եւ կնոջ կոնքերի միջեւ տարբերությունն ավանդաբար բացատրում են մանկաբարձական երկընտրանքի հիպոթեզով. լայն կոնքն անհրաժեշտ է  երեխաներ ծննդաբերելու համար, որոնք գլխի համեմատաբար մեծ ծավալներ ունեն, սակայն ուղիղ քայլելը նեղ կոնք է պահանջում: Վերջերս այդ հիպոթեզը վիճարկվել է գիտական նոր տվյալների ի հայտ գալու շնորհիվ, այդ պատճառով անհայտ է, թե ինչ գործոններ են ազդում սեռական տարբերությունների վրա:

Գիտնականները համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ հետազոտել են նորածնի տարիքից մինչեւ 95 տարեկան 275 տղամարդու եւ կնոջ կոնքի ոսկրերի զարգացումը: Արդյունքները ցույց են տվել, որ մոտավորապես 10 տարեկանից, սեռահասունացման շրջանի սկզբում, տղամարդկանց եւ կանանց մոտ կոնքային ոսկրերի զարգացումը սկսում է էականորեն տարբերվել:  25 տարեկան հասակում լայն կոնք է ձեւավորվում, որը լավ հարմարեցված է մանկածնության համար:

Կոնքի կառուցվածքի ամենամեծ սեռական դիմորֆիզմի ժամանակաշրջանը 25-30 տարեկանն է, իսկ 40-45 տարեկանում ոսկրերը դարձյալ սկսում են փոփոխվել, ավելի նման են դառնում տղամարդկայինի, դրան հետեւող` ծննդյան ուղու հետագա փոքրացմամբ: Գիտնականները ենթադրում են, որ կոնքային ոսկրերի զարգացումը պայմանավորված է սեռական հասունացման եւ դաշտանադադարի շրջանում հորմոնային փոփոխություններով, այն է` էստրադիոլի մակարդակի տատանումներով:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. maminklass.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ