ԼՈՒՐԵՐ: Առողջ կին
Քաղցկեղի ամերիկյան ընկերակցությունը փոփոխել է կրծքի քաղցկեղի սքրինինգի հանձնարարականները. news.am
Քաղցկեղի ամերիկյան ընկերությունը (American Cancer Society) փոփոխել է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի վերաբերյալ իր հանձնարարականները. նոր տվյալների համաձայն, որոնք հիմնված են բազմաթիվ գիտական հետազոտությունների վրա, 45-54 տարեկան կանայք յուրաքանյուր տարի պետք է մամոգրաֆիկ պարտադիր հետազոտություն անցնեն, իսկ 55 տարին լրանալուց հետո՝ երկու տարին մեկ անգամ:
Մասնագետները նաեւ պնդում են, որ 40-44 տարեկան կանայք եւս, անհրաժեշտության դեպքում, պետք է մամոգրաֆիկ հետազոտություն անցնեն: Իսկ այս հետազոտությունը կարելի է շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ կինն իրեն լավ է զգում եւ նրա հետագա կյանքի ակնկալելի տեւողությունը 10 եւ ավելի տարի է: Իսկ ամենամյա բժշկական այցի ընթացքում կուրծքը ձեռքով հետազոտելն այլեւս անհրաժեշտություն չի համարվում:
Արժե նշել, որ վերոհիշյալ հանձնարարականները, որոնք հրապարակվել են Journal of the American Medical Association ամսագրում, վերաբերում են սոսկ այն կանանց, ովքեր կրծքագեղձի քաղցկեղի զարգացման միջին ռիսկի են ենթակա, այսինքն որոնք.
- ընտանիքում կրծքի կամ շագանակագեղձի քաղցկեղի դեպքեր չեն ունեցել,
- BRCA1 եւ BRCA2 տեսակի գենետիկ մուտացիաներ չունեն,
- 10-30 տարեկանում չեն ճառագայթահարել կրծքավանդակը:
Ինչպես նշել է բժիշկ Լաուրա Շեպարդոնը Քլիվլենդի հիվանդանոցից, բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ կանոնավոր մամոգրաֆիկ հետազոտությունները նվազեցնում են կրծքի քաղցկեղից մահացության վտանգը. դրա վերաբերյալ ոչ-ոք կասկած չուներ: Սակայն որոշակի տարաձայնություններ կան այն հարցի վերաբերյալ, թե որքան հաճախ է պետք նման հետազոտություններ անցկացնել, եթե կնոջ մոտ նման քաղցկեղի զարգացման ռիսկն այնքան էլ բարձր չէ: Նրա խոսքով, այսօր կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգի վերաբերյալ շատ տարբեր հանձնարարականներ կան եւ կարելի է խճճվել դրանցում: Այդ պատճառով էլ շատ կարեւոր է, որ կինը ճիշտ հասկանա ո՛չ միայն այս հիվանդության վտանգի գործոնները, այլեւ մամոգրաֆիայի առավելությունները, ռիսկերը եւ սահմանափակումները:
Մասնագետների կարծիքով մամոգրաֆիայի հիմնական խնդիրը կեղծ դրական արդյունքներն են: Երբ լուսանկարում գոյացություն է երեւում, բայց բիոփսիան ցույց է տալիս, որ դա քաղցկեղ չէ: Ամեն տարի շատ կանայք բախվում են նման իրավիճակի, եւ դա շատ մտահոգությունների եւ անհանգստությունների պատճառ է դառնում: Մյուս կողմից, շատերը կարծում են, որ ավելի լավ է դա, քան բաց թողնել քաղցկեղի զարգացման սկիզբը:
Քլիվլենդի հիվանդանոցի մասնագետների կարծիքով, մամոգրաֆիկ հետազոտություն պետք է սկսել 40 տարեկանից եւ ամեն տարի կրկնել: Առաջին մամոգրաֆիան պետք է կատարել մինչեւ 40 տարեկանը, եթե կինը ռիսկային խմբում է, այսինքն.
- արդեն բախվել է կաթնագեղձի քաղցկեղի հետ,
- քաղցկեղին կանխատրամադրող գենետիկ մուտացիաներ ունի,
- 10-30 տարեկանում արդեն կրծքավանդակի ճառագայթման առիթ է ունեցել:
22.10.2015
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Նախադաշտանային շրջանում շատ կանայք քաղցրեղեն են ուտում՝ օրական 500 ավելորդ կալորիա օգտագործելով: Թունիսի National Institute of Nutrition and Food Technology-ի հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են...
10.11.2016
Դեզոդորանտներից հաճախակի օգտվելու դեպքում հնարավոր է ձեռք բերել կրծքագեղձի քաղցկեղ: Սակայն բացասաբար են ազդում կոսմետիկայի միայն այն միջոցները, որոնք պարունակում են ալյումինի աղ՝ հայտնում է newsyou.info-ն...
26.09.2016
Սերնդե-սերունդ կանանց ներշնչել են, որ կրծկալը պաշտպանում է կուրծքը կախ ընկնելուց, կանխում է մեջքի ցավերը և բարելավում կեցվածքը: Ֆրանսիայի Բեզանսոն համալսարանի գիտնականները, սակայն, այլ կարծիքի են...
05.09.2016
Կրծքով կերակրելն ընդունակ է նկատելիորեն նվազեցնել հետծննդյան ընկճախտի ռիսկը, ցույց է տվել 14 հազար մայրերի մասնակցությամբ կատարված հետազոտությունը, հայտնում է hronika.info-ն...
25.07.2016
Վերջին հետազոտությունների ընթացքում ամերիկացի գիտնականներն առաջին անգամ կապ են հաստատել դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց մոտ վահանաձև գեղձի հիվանդության առաջացման և պոլիբրոմդիֆենիլային եթերների միջև...
06.06.2016
Կնոջ կոնքի ոսկրերը փոխվում են ամբողջ կյանքի ընթացքում` ընդունելով այնպիսի ձեւ, որն առավել հարմար է ծննդաբերական գործընթացի համար, պարզել են Ցյուրիխի համալսարանի գիտնականները...
27.04.2016
Ամերիկացի գիտնականներն աշխատում են ստեղծել այնպիսի հակաբեղմնավորիչ, որը հարմար կլինի թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց: Ենթադրվում է, որ այդ յուրատեսակ դեղը կստեղծվի ABHD2...
21.03.2016
Կանանց մոտ դաշտանադադարի ի հայտ գալը էվոլյուցիայի անսովոր հանելուկն է: Լիվերպուլի Ջոն Մարսի անվան համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականներն ուսումնասիրել են կանանց մոտ դաշտանադադարի առաջացման հնարավոր...
24.02.2016
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYC8HtV8' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ