ԼՈՒՐԵՐ: Առողջ կին
Հորմոնափոխարինող թերապիան մեծացնում է ձվարանների քաղցկեղի առաջացման վտանգը. news.am
Օքսֆորդի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները պարզել են, որ դաշտանադադարի ժամանակ կիրառվող հորմոնափոխրինող թերապիան ձվարանների քաղցկեղի առաջացման պատճառ կարող է դառնալ: Արեւմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրանք նման եզրահանգման եկել են՝ վերլուծելով 21 488 կնոջ մասնակցությամբ արված 52 ուսումնասիրության արդյունքները:
Մասնավորապես պարզվել է, որ դաշտանադադարի անցանկալի եւ ծանր ախտանիշների դեմ պայքարելու նպատակով հորմոնափոխարինող թերապիա ընդունելը 40 տոկոսով մեծացնում է ձվարանների քաղցկեղ ունենալու վտանգը: Նշենք, որ դաշտանադադարի ընթացքում օրգանիզմում նվազում է սեռական հորմոնների, մասնավորապես՝ էստրոգենի քանակը, հորմոնափոխարինող թերապիան նշանակվում է, որպեսզի կնոջ օրգանիզմում կարգավորվի հորմոնալ այդ անհավասարակշռությունը:
Հետազոտության մասնակիցներից մեկը՝ Ռիչարդ Պետոն, ընդգծել է, որ ձվարանների քաղցկեղի առաջացման վտանգը կախված չէ ընդունվող թերապիայի տեսակից. հավասարապես բացասական ազդեցություն կարող են ունենալ ինչպես միայն էստրոգեն պարունակող դեղամիջոցների օգտագործումը, այնպես էլ էստրոգեն եւ պրոգեստերոն պարունակողները:
«Թերապիայի դադարեցումով, ճիշտ է, քաղցկեղ ունենալու վտանգը ժամանակի ընթացքում նվազում է, այդուհանդերձ՝ 5 տարի շարունակ հորմոններ ընդունած կանայք մնում են բարձր ռիսկի խմբում՝ հորմոնաթերապիայի ավարտից մեկ տասնամյակ անց էլ»,-ասել է Պետոն՝ անդրադառնալով ուսումնասիրության արդյուքներին:
Մասնագետները նաեւ հորդորում են կանանց չչափազանցնել հորմանափոխարինող թերապիայի վտանգը, հաշվի առնել դրա օգուտներն ու վնասները, խորհդակցել բժիշկների հետ, հետո նոր միայն որոշում ընդունել:
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Նախադաշտանային շրջանում շատ կանայք քաղցրեղեն են ուտում՝ օրական 500 ավելորդ կալորիա օգտագործելով: Թունիսի National Institute of Nutrition and Food Technology-ի հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են...
10.11.2016
Դեզոդորանտներից հաճախակի օգտվելու դեպքում հնարավոր է ձեռք բերել կրծքագեղձի քաղցկեղ: Սակայն բացասաբար են ազդում կոսմետիկայի միայն այն միջոցները, որոնք պարունակում են ալյումինի աղ՝ հայտնում է newsyou.info-ն...
26.09.2016
Սերնդե-սերունդ կանանց ներշնչել են, որ կրծկալը պաշտպանում է կուրծքը կախ ընկնելուց, կանխում է մեջքի ցավերը և բարելավում կեցվածքը: Ֆրանսիայի Բեզանսոն համալսարանի գիտնականները, սակայն, այլ կարծիքի են...
05.09.2016
Կրծքով կերակրելն ընդունակ է նկատելիորեն նվազեցնել հետծննդյան ընկճախտի ռիսկը, ցույց է տվել 14 հազար մայրերի մասնակցությամբ կատարված հետազոտությունը, հայտնում է hronika.info-ն...
25.07.2016
Վերջին հետազոտությունների ընթացքում ամերիկացի գիտնականներն առաջին անգամ կապ են հաստատել դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց մոտ վահանաձև գեղձի հիվանդության առաջացման և պոլիբրոմդիֆենիլային եթերների միջև...
06.06.2016
Կնոջ կոնքի ոսկրերը փոխվում են ամբողջ կյանքի ընթացքում` ընդունելով այնպիսի ձեւ, որն առավել հարմար է ծննդաբերական գործընթացի համար, պարզել են Ցյուրիխի համալսարանի գիտնականները...
27.04.2016
Ամերիկացի գիտնականներն աշխատում են ստեղծել այնպիսի հակաբեղմնավորիչ, որը հարմար կլինի թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց: Ենթադրվում է, որ այդ յուրատեսակ դեղը կստեղծվի ABHD2...
21.03.2016
Կանանց մոտ դաշտանադադարի ի հայտ գալը էվոլյուցիայի անսովոր հանելուկն է: Լիվերպուլի Ջոն Մարսի անվան համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականներն ուսումնասիրել են կանանց մոտ դաշտանադադարի առաջացման հնարավոր...
24.02.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ