ԼՈՒՐԵՐ: Առողջ կին
Վիտամինները և բիոլոգիական ակտիվ հավելումները կանանց հանգեցնում են վնասակար սննդի և ապրելակերպի
Կանայք, որոնք առավելությունը տալիս են վիտամիններին և բիոլոգիական ակտիվ հավելումներին, մոլորվում են դրանց արդյունավետության մեջ, ինչը բերում է նրանց առողջությանը վնասելուն: Այսպես են կարծում չին հետազոտողները:
Նման կարծիք մասնագետների մոտ առաջացավ այն պատճառով, որ ամեն տարի ավելի շատ ԲԱՀ են արտադրում, իսկ բնակչության առողջության ընդհանուր մակարդակը չի բարձրանում:
Գիտնականները երկու հետազոտություն են կատարել, որոնք թույլ են տվել որոշել, թե ինչպես են սննդային հավելումները ազդում կանանց վրա, քանի որ գեղեցիկ սեռի որոշ ներկայացուցիչներ հետևում են առողջ սննդի կանոններին՝ օգտագործելով այդ պատրաստուկները: Պարզվել է, որ կանայք, որոնք ԲԱՀ և վիտամիններ են օգտագործում, այնքան վստահ են դրանց արդյունավետության և առողջությանը օգտակար լինելու վրա, որ իրենց թույլ են տալիս ապրել անառողջ ապրելակերպով և ուտել վնասակար սնունդ: Օրինակ, նրանք ուտում են տարբեր ֆաստ-ֆուդեր` հրաժարվելով օրգանական սննդից, չմտածելով, թե դա վնասակար է առողջության համար, ինչպես նաև նկատի չեն առնում ֆիզիկական ծանրաբեռնվածության նշանակությունը:
Փորձագետները եզրակացության են եկել` հենվելով փորձաքննության արդյունքների վրա, բիոհավելումները կանանց մոտ ձևավորում են առողջ կենսակերպի սխալ ընկալում, որի արդյունքում կանայք իրենց սկսում են ոչ այնքան ադեքվատ պահել՝ վնասելով իրենց առողջությունը:
05.05.2011
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Նախադաշտանային շրջանում շատ կանայք քաղցրեղեն են ուտում՝ օրական 500 ավելորդ կալորիա օգտագործելով: Թունիսի National Institute of Nutrition and Food Technology-ի հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են...
10.11.2016
Դեզոդորանտներից հաճախակի օգտվելու դեպքում հնարավոր է ձեռք բերել կրծքագեղձի քաղցկեղ: Սակայն բացասաբար են ազդում կոսմետիկայի միայն այն միջոցները, որոնք պարունակում են ալյումինի աղ՝ հայտնում է newsyou.info-ն...
26.09.2016
Սերնդե-սերունդ կանանց ներշնչել են, որ կրծկալը պաշտպանում է կուրծքը կախ ընկնելուց, կանխում է մեջքի ցավերը և բարելավում կեցվածքը: Ֆրանսիայի Բեզանսոն համալսարանի գիտնականները, սակայն, այլ կարծիքի են...
05.09.2016
Կրծքով կերակրելն ընդունակ է նկատելիորեն նվազեցնել հետծննդյան ընկճախտի ռիսկը, ցույց է տվել 14 հազար մայրերի մասնակցությամբ կատարված հետազոտությունը, հայտնում է hronika.info-ն...
25.07.2016
Վերջին հետազոտությունների ընթացքում ամերիկացի գիտնականներն առաջին անգամ կապ են հաստատել դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց մոտ վահանաձև գեղձի հիվանդության առաջացման և պոլիբրոմդիֆենիլային եթերների միջև...
06.06.2016
Կնոջ կոնքի ոսկրերը փոխվում են ամբողջ կյանքի ընթացքում` ընդունելով այնպիսի ձեւ, որն առավել հարմար է ծննդաբերական գործընթացի համար, պարզել են Ցյուրիխի համալսարանի գիտնականները...
27.04.2016
Ամերիկացի գիտնականներն աշխատում են ստեղծել այնպիսի հակաբեղմնավորիչ, որը հարմար կլինի թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց: Ենթադրվում է, որ այդ յուրատեսակ դեղը կստեղծվի ABHD2...
21.03.2016
Կանանց մոտ դաշտանադադարի ի հայտ գալը էվոլյուցիայի անսովոր հանելուկն է: Լիվերպուլի Ջոն Մարսի անվան համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականներն ուսումնասիրել են կանանց մոտ դաշտանադադարի առաջացման հնարավոր...
24.02.2016
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ