ԼՈՒՐԵՐ: Առողջ կին
Կինը տարին մեկ անգամ պետք է մամոգրաֆիկ ու սոնոգրաֆիկ հետազոտություն անցնի
Հայ-ամերիկյան առողջական կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով կրծքագեղձի քաղցկեղի մասին, նշեց, որ այս հիվանդությունը քաղցկեղներից մահացության ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցնում:
Մահացության ցուցանիշներով առաջին տեղում է թոքի քաղցկեղը:
Ըստ նրա, կրծքագեղձի քաղցկեղի` ինչպես և բոլոր քաղցկեղների բուժման որևէ մեթոդ չկա. արդյունավետ մեթոդը հիվանդության կանխարգելելն է:
«Որ կարողանանք կրծքագեղձի քաղցկեղը կանխարգելենք, այն պետք է կարողանանք հայտնաբերել ժամանակին` ամենավաղ բջջային փուլում: Հիվանդությունը սկզբնական փուլում չի ցավում, չի շոշափվում, մարդը չի զգում, որ իր օրգանիզմում այս կամ այն փոփխությունն է կատարվում»,-ասաց նա:
Մասնագետի խոսքով, դրա պատճառով էլ բժշկագիտությունը հայտնաբերել է մեթոդ, որը կոչվում է մամոգրաֆիա: Հայաստանում մամոգրաֆիկ կենտրոնը գործում է արդեն 13 տարի:
Կենտրոնն օրեկան ունի նվազագունը 90 այցելու, որը, մասնագետի խոսքով, առաջընթաց է: Քաղցկեղը, ըստ նրա, վաղ շրջանում կարող է հայտնաբերել միայն բժիշկը` տարին մեկ անգամ մամոգրաֆիկ ստուգման միջոցով:
Խ. Հակոբյանը նշեց, որ մինրև 35 տարեկանների համար նախատեսված է սոնոգրաֆիկ հետազոտություն, իսկ 35 տարեկանից հետո` սոնոգրաֆիկ ու մամոգրաֆիկ հետազոտություն: Անդրադառնալով հետազոտության մատչելիությանը, նա նկատեց, որ սոնոգրաֆիկ հետազոտությունն արժե 6 հազար դրամ, իսկ մամոգրաֆիկ ու սոնոգրաֆիկ հետազոտությունները, որ 35-ից բարձր տարիքի կանանց մոտ միասին է կատարվում, արժե 11 հազար դրամ:
«Չեմ կարծում, որ տարին մեկ անգամ 11 հազար դրամ վճարելն առողջության համար թանկ է: Եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ում, եվրոօական տարբեր երկրներում այս ծառայությունը բավականին թանկ արժե: Մենք պարզապես նշում ենք, որ կինը պետք է տարին մեկ անգամ այցելի մասնագետին, որ ամբողջ տարի հանգիստ ապրի, բայց այդ հնարավորություն ունենա հիվանդությունը կանխարգելել նախնական փուլում»,-նկատեց մասնագետը:
Ըստ նրա, կան մի քանի գործեններ, որոնք կարող են հանգեցնել օրգանիզմում քաղցկեղի զարգացմանը: Առաջին հերթին մասնագետը նշեց ժառանգականության գործոնը, ապա դաժան, երկարատև սթրեսներն են, երիտասարդ տարիքում ծխախոտի ու ալկոհոլի չարաշահումը, դաշտանի ժամանակին սկսվելն ու ավարտվելը, նորմալ սեռական կյանքով ապրելը, գիրությունը նույնպես բերումէ կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը:
Նշենք, որ կենտրում 13 տարիների ընթացքում 196 հազար հետազոտություն է կատարվել, որից 119 հազար 820-ը միայն մամոգրադիկ հետազոտություն է եղել, 45-հազարը գինեկոլոգիական հետազոտություններ, 17.812-ը լաբորատոր ծառայություն, 11.678 ընտանեկան բժշկի ծառայություն և 1576` դենսիտոմետրիկ ծառայություն:
Ի դեպ, կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում են նաև տղամարդիկ, նրա խեսքով, այս տարիների ընթացքում 11 հոգու մոտ գրանցվել է այս հիվանդությունը:
08.07.2010
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ