Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. հիվանդություններ

Գենետիկ թեստը կորոշի քիմիաթերապիայի անհրաժեշտությունը քաղցկեղի դեպքում. news.am

Գենետիկ թեստը կորոշի քիմիաթերապիայի անհրաժեշտությունը քաղցկեղի դեպքում. news.am

Ամբողջ աշխարհի բժիշկները վաղուց էին սպասում այս թեստին, որը կօգներ որոշել, արդյո՞ք քաղցկեղով հիվանդին անհրաժեշտ է քիմիաթերապիան: Նման թեստ այսօր արդեն մշակվել է կաթնագեղձի քաղցկեղով հիվանդների համար:

Հինգ տարվա հետազոտությունների ընթացքում Լոնդոնի Institute of Cancer Research-ի գիտնականները հաստատել են թեստի արդյունավետությունը: Թեստը վերլուծում է կաթնագեղձի ուռուցքի գեները ու թույլ է տալիս որոշել քիմիաթերապիայի անհրաժեշտությունը ուռուցքի հեռացումից հետո:

Այս պահին հետվիրահատական քիմիաթերապիայի անհրաժեշտության մասին որոշումը բժիշկն է կայացնում՝ ուռուցքի չափերի ու ախտահարված ավշային հանգույցների մասին տեղեկությունների հիման վրա: Իսկ այս թեստը կարող է օգնել ավելի ճշգրիտ որոշել քիմիաթերապիայի անհրաժեշտությունը: Որոշ հիվանդ կանանց համար, պարզվում է, միանգամայն անվտանգ է քիմիաթերապիայի կուրս չանցնելը:

Գիտնականները թեստը ստուգել են 2600 կանանց վրա, ովքեր ունեին կաթնագեղձի տարածված ուռուցք՝ նման հիվանդներին կարող են եւ՛ հորմոնալ թերապիա նշանակել, եւ՛ քիմիաթերապիա: Վեց կանանցից յուրաքանչյուրը թեստի արդյունքում 12 միավորից քիչ էր հավաքել, ինչի հիման վրա նրանց միայն հորմոնալ թերապիա է նշանակվել: Հինգ տարի անց հիվանդության կրկնություն կամ քացկեղից մահ գրանցվել է հիվանդների միայն 6 տոկոսի մոտ: Այս տվյալները, ինչպես նշել է Օլեգ Գլուզը՝ Գերմանիայի Evangelical Hospital Bethesda-ից, վկայում են այն մասին, որ քիմիաթերաապիայից հրաժարվելն արդարացված է: Քիմիաթերապիայի գործածման դեպքում քաղցկեղի կրկնությունը կամ դրանից մահացությունն, ամենայն հավանականությամբ, 4 տոկոս կկազմեր, այսինքն, ընդամենը մեկ երրորդով պակաս: Ընդ որում, քիմիաթերապիան հսկայական կողմնակի բացասական ազդեցություն ունի, հիշեցնոմ են մասնագետները:

Այս պահին հետազոտությունը շարունակվում է, հեղինակները փորձի մասնակիցներին կհետեւեն եւս հինգ տարի:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. vashmammolog.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ