Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. հիվանդություններ

Կրծքի քաղցկեղի նոր բուժում` առանց քիմիաթերապիայի, 11 օրում. news.am

Կրծքի քաղցկեղի նոր բուժում` առանց քիմիաթերապիայի, 11 օրում. news.am

Կաթնագեղձի քաղցկեղի նոր բուժումը, որը մշակվել է Մանչեստրի համալսարանի եւ Լոնդոնում Քաղցկեղի հետազոտության ինստիտուտի մասնագետների կողմից, ընդամենը 11 օր է տեւում: Այս տեխնոլոգիայի շնորհիվ անհետանում է քիմիաթերապիայի անհրաժեշտությունը, որը բազմաթիվ կողմնակի ազդեցություններ է ունենում:

Քաղցկեղի եվրոպական համաժողովի ընթացքում գիտնականները պատմել են, թե ինչպես են բուժման երկու մակարդակով մեթոդ կիրառել երկու դեղի օգտագործմամբ` լապատինիբի (Lapatinib) եւ տրաստուզումաբի (Trustumazab), որն ավելի հայտնի է որպես հերցեպտին (Herceptin): Երկու դեղն էլ հարձակվում են HER2 սպիտակուցի վրա, որը նպաստում է կաթնագեղձի ուռուցքների որոշ տեսակների աճին:

Հետազոտությունները ցույց են տվել, որ այս դեղերի օգնությամբ բուժումը երկու շաբաթից պակաս ժամանակահատվածում հնարավորություն է տալիս արգելափակել կամ էականորեն դանդաղեցնել չարորակ ուռուցքի աճը, ընդ որում` առանց քիմիաթերապիա կիրառելու:

Դեղերը փորձարկվել են բրիտանական 23 կլինիկայում կաթնագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակով (կրծքում ուռուցքը երեք սանտիմետրի էր հասնում) 257 կնոջ վրա, ովքեր ուռուցքի հեռացման վիրահատության էին սպասում: Սակայն այդ դեղերով կարճաժամկետ բուժման ավարտին որոշ կանայք արդեն հեռացնելու բան չունեին. նրանց ուռուցքներն անհետացել էին: 

Ճիշտ է, ուռուցքներն ամբողջությամբ անհետացել էին 28 կնոջ մոտ (մոտ 11 տոկոսը), իսկ եւս 44 կնոջ մոտ (մոտ 17 տոկոսը) ուռուցքները շատ փոքրացել էին` մինչեւ 0,5 սմ-ից փոքր չափի: Պրոֆեսոր Ջուդիթ Բլիսը Լոնդոնի Քաղցկեղային հետազոտությունների ինստիտուտից նշել է, որ, ընդհանուր առմամբ, այս մեթոդի դրական ազդեցությունը դիտարկվել է հետազոտվող կանանց 87 տոկոսի մոտ:

Արժե սակայն նշել, որ այս դեղերն ազդում են կրծքի քաղցկեղի ոչ բոլոր տեսակների վրա, իսկ դրանց թիվն առնվազն տասն է:

Ինչպես նշել է Անգլիայում Մանչեստրի համալսարանի վիրաբուժական ուռուցքաբանության պրոֆեսոր բժիշկ Նայջլ Բանդրեդը, բուժման նոր մեթոդը նաեւ իր թերություններն ունի: Այսպես, կանանց  5 տոկոսի մոտ գրանցվել են կողմնակի ազդեցություններ սրտանոթային համակարգում, իսկ 25 տոկոսի մոտ գրանցվել են ցան եւ աղիքային խանգարումներ:

Ներկայում գիտնականները շարունակում են ուսումնասիրել այդ դեղերի արդյունավետությունը: Չի բացառվում, որ ապագայում հնարավոր լինի դրանք օգտագործել շատ այլ հիվանդանոցներում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. www.mnioi.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ