ԼՈՒՐԵՐ: Կին. հիվանդություններ
Տարեց հիվանդները կրծքի քաղցկեղը երիտասարդներից վատ չեն հաղթահարում. գիտնականներ. news.am
Կրծքի քաղցկեղ ունեցող տարեց հիվանդները հիվանդությունն անհամեմատ ավելի լավ են հաղթահարվում, քան ընդունված է համարել, իսկ ապրելիության ցուցանիշները նրանց մոտ ավելի բարձր են, քան կանխատեսում է հանրահայտ առցանց ծրագիրը, որով հաշվում են ողջ մնալու շանսերը: Այդ մասին տեղեկացնում են Duke Cancer Institute-ի գիտնականները:
70-ն անց կանայք շատ լավ են հաղթահարում կրծքի ինվազիվ քաղցկեղը, նույնիսկ եթե տարիքի հետ կապված այլ խնդիրներ ունեն, պնդում են գիտնականները: Այդ հիվանդները լավ են տանում կրծքի քաղցկեղի այնպիսի ագրեսիվ բուժումը, ինչպիսին քիմիաթերապիան է:
«Որոշում կայացնելով, թե արդյո՞ք պետք է տարեց կանանց դեպքում պոտենցիալ տոքսիկ կանխարգելիչ քիմիաթերապիա կիրառել, թե՝ ոչ, բժիշկները հաճախ երկմտում են, ասել է պրոֆեսոր Գրեթհեն Կիմմիկը, որը ներկայացրել է կրծքի քաղցկեղի վերաբերյալ հետազոտության արդյունքները Սան Անտոնիոյում կազմակերպված գիտաժողովին: Մեր մոդելը, որը մշակել ենք առկա տեղեկությունների հիման վրա, օգնում է ավելի լավ հասկանալ, թե հիվանդները կկարողանա՞ն բավականաչափ երկար ապրել՝ այդ բուժումից օգուտ ստանալու համար»:
Կիմմիկն ու իր գործընկերները օգտվել են կրծքի քաղցկեղի բուժման հետ կապված երկու հետազոտությունների տեղեկություններից: Մեկին 65-ն անց կանայք են մասնակցել, որոնց մոտ համեմատել են կրծքի քաղցկեղի կրկնության կանխարգելման նպատակով քիմիաթերապիայի երկու ռեժիմ, իսկ մյուսում` ավելի երիտասարդ հիվանդներ:
Հետազոտողներին հետաքրքրում էր բոլոր կանանց երկու տարի ապրելու հնարավորությունը: Նրանք նաեւ հաշվի էին առնում կանանց տարիքը եւ ամենօրյա գործառույթներ իրականացնելու, ինչպես օրինակ` լոգանք ընդունելու, խանութ գնալու կարողությունը: Պարզվել է, որ այն կանանց մոտ, ովքեր պահպանել էին գրեթե սովորական շարժունակությունը, եւս երկու տարի ապրելու հավանականությունը 95 տոկոս էր:
Հետաքրքիր է նաեւ, որ ePrognosis հանրահայտ ծրագրի համաձայն, քիչ շարժունակ հիվանդների մոտ երկու տարի ապրելու շանսերը 64 տոկոս են, սակայն իրականում 81 տոկոսից պակաս չեն:
11.12.2015
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Ամենօրյա ֆիզիկական վարժությունները նվազեցնում են քաղցկեղը վերապրած կանանց մոտ վաղաժամ մահվան վտանգը, պարզել են գերմանացի գիտնականները` Հայդելբերգի Քաղցկեղի ուսումնասիրման կենտրոնից։ Հետազոտությունը տպագրվել է...
14.01.2020
Շեֆֆիլդի համալսարանի գիտնականները մշակել են հատուկ բարձրտեխնոլոգիական կրծկալ, որը հագնելու դեպքում ճառագայթային թերապիայի ճշգրտությունն ու արդյունավետությունը կարող է բարձրանալ...
06.10.2016
Բրիտանացի դիզայներ Ստելլա Մակքարթնին կրծկալ է ստեղծել այն կանաց համար, ովքեր մաստեկտոմիա են տարել (կրծքագեղձի հեռացման վիրահատություն): Այս մասին հայտնում է US Magazine-ը...
25.09.2015
Շաբաթական 40 ժամից ավելի աշխատող կամ պարբերաբար ծանրություն բարձրացնող կանանցից համեմատաբար երկար ժամանակ է պահանջվում հղիանալու համար...
19.08.2015
Ճառագայթային թերապիան կարող է նշանակալից կերպով նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի կրկնվելը: Այս եզրահանգման են եկել միանգամից երկու...
24.07.2015
Տարեց կանանց մեծ մասը, ովքեր գտնվում են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի խմբում, ոչինչ չգիտի այս հիվանդության ախտանիշների մասին: Մեծ Բրիտանիայի գիտնականները պարզել են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կեսը բացի...
13.07.2015
Դաշտանադադարից հետո շատ ավելի դժվար է նիհարել, քան երիտասարդ տարիներին: Սակայն գիտնականները նշում են եւս մեկ հանգամանք, որի պատճառով անպայման պետք է...
16.06.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ