Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. հիվանդություններ

Ստելլա Մակքարթնին կուրծքը հեռացրած կանանց համար կրծկալ է ստեղծել. 1in.am

Ստելլա Մակքարթնին կուրծքը հեռացրած կանանց համար կրծկալ է ստեղծել. 1in.am

Բրիտանացի դիզայներ Ստելլա Մակքարթնին կրծկալ է ստեղծել այն կանաց համար, ովքեր մաստեկտոմիա են տարել (կրծքագեղձի հեռացման վիրահատություն): Այս մասին հայտնում է US Magazine-ը:

Կոմպրեսիոն կրծկալը պատրաստված է վարդագույն փափուկ բամբակից: Այն հատկապես այն կանանց համար է, ովքեր կրկնակի մաստեկտոմիայի են ենթարկվել: Մակքարթնիի խոսքով՝ սպիտակեղենը պետք է նվազեցնի անհարմարությունը՝ վիրահատությունից հետո վերականգնման ընթացքում:

Դիզայները նշել է, որ ինքը ցանկացել է այնպիսի ներքնազգեստ ստեղծել, որը կվերացնի կրծքագեղձերի հեռացման թեմայի տաբուն, որ կանայք դրանից չամաչեն:

Louise Listening կրծկալը կարժենա 125 դոլար: Վաճառքից ստացված ամբողջ գումարը կտրամադրվի կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց և նրանց ընտանիքների օգնության լոնդոնյան նոր կենտրոնին:

 

Ստելլա Մակքարթնին կուրծքը հեռացրած կանանց համար կրծկալ է ստեղծել Ստելլա Մակքարթնին կուրծքը հեռացրած կանանց համար կրծկալ է ստեղծել

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ