Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. հիվանդություններ

Ավիշային հանգույցների ճառագայթային թերապիան կարող է կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղի կրկնումը. med.news.am

Ավիշային հանգույցների ճառագայթային թերապիան կարող է կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղի կրկնումը. med.news.am

Ճառագայթային թերապիան կարող է նշանակալից կերպով նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի կրկնվելը: Այս եզրահանգման են եկել միանգամից երկու հետազոտությունների հեղինակները: Հետազոտությունները լույս են տեսել New England Journal of Medicine-ում: Գիտնականների խոսքով՝ թերապիան պետք է ազդի ո'չ միայն կրծքագեղձի, այլ նաեւ ավիշային հանգուցների վրա, եւ դա կարող է օգնել կանխարգելել հիվանդության տարածումը:

Սովորաբար, ճառագայթային թերապիան իրականացնում են լամպէկտոմիայից կամ մաստէկտոմիայից հետո, որպեսզի բացառվի հիվանդության կրկնվելն ու տարածվելը:

Առաջին հետազոտությանը, որը իրականացվել է Juravinski Cancer Center-ի կողմից (Կանադա) մասնակցել է ավելի քան 1800 կին: Երկրորդ հետազոտությունը անցկացվել է Radboud University Medical Center-ում (Հոլանդիա), դրան մասնակցել է 400 կին: Նրանք բոլորն էլ ճառագայթային թերապիայից առաջ ենթարկվել են լամպէկտոմիայի կամ մաստէկտոմիայի:

Հետազտության հեղինակները նաեւ համեմատել են արդյունքները. մի դեպքում, երբ ճառագայթվել է միայն կուրծքը, մյուս դեպքում, երբ ճառագայթման է ենթարկվել նաեւ ավիշային համակարգը: Երկու հետազոտություններն էլ ցույց տվեցին, որ ճառագայթային թերապիան չի ազդում կանանց ապաքինման մակարդակի վրա, սակայն նվազեցնում է հիվանդության կրկնման ռիսկը:

Ինչպես նշեց բժիշկ Ռախուլ Թենդուլկարը Քլիվլենդի կլինիկայից, այս հետազոտությունները ցույց են տալիս, որ կրծքագեղձի քաղցկեղի բուժումն անհատական մոտեցում է ենթադրում:

«Կան սրտի քաղցկեղի տարբեր տեսակներ եւ շատ գործոններ, որոնք հարկ է հաշվի առնել յուրաքանչյուր պացիենտի բուժման պլանը կազմելիս», - նշեց նա:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. ismedicine.wordpress.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ