ԼՈՒՐԵՐ: Կին. հիվանդություններ
Դաշտանադադարից հետո ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ ավելանում է կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը. med.news.am
Դաշտանադադարից հետո շատ ավելի դժվար է նիհարել, քան երիտասարդ տարիներին: Սակայն գիտնականները նշում են եւս մեկ հանգամանք, որի պատճառով անպայման պետք է ազատվել ավելորդ քաշից, եթե Դուք նույնիսկ 50-անց եք: Բանն այն է, որ ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ դաշտանադադարից հետո աճում է կրծքագեղձի քաղկցեղի հավանականությունը՝ նորմալ քաշ ունեցող կանանց համեմատ:
Ինչպես հայտնում են Women’s Health Initiative-ի գիտնականները, նրանց անցկացրած կլինիկական հետազոտությունները ցույց տվեցին, որ ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ քաղցկեղը առավել ագրեսիվ է ու արագ աճող այն կանանց համեմատ, որոնց քաշը նորմայի սահմաններում է: Ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ քաղցկեղը կարող է տարածվել նաեւ ավիշների եւ այլ օրգանների վրա եւ ավելի դժվար է ենթարկվում բուժման:
Բժիշկ Մերիեն Նյեհաուզերը Fred Hutchison Cancer Research Center-ից ու գործընկերները հետազոտել են հետդաշտանադադարային փուլում գտնվող կանանց, չափել նրանց հասակը, քաշը եւ մարմնի զանգվածի ինդեքսը: Նույն կանայք հետազոտվել են 13 տարի անց եւ կրծքագեղձի քաղցկեղի 3388 ինվազիվ դեպք է արձանագրվել, ընդ որում, հիմնականում այն կանանց մոտ, ովքեր ճարպակալում կամ ավելորդ քաշ ունեին:
Գիտնականները նաեւ պարզել են հետեւյալը.
- Ավելորդ քաշ ու ճարպակալում ունեցող կանանց մոտ կրծքագեղձի քաղկցեղի զարգացման հավանականությունը շատ ավելի բարձր է՝ այն կանանց համեմատ, որոնց քաշը նորմայի սահմանում է (մարմնի զանգվածի ինդեքս չի գերազանցում 25-ը):
- Ճարպակալում ունեցող կանանց մոտ մարմնի զանգվածի 35 ինդեքսի դեպքում քաղցկեղի հավանականությունը 58 տոկոսով ավելի էր՝ նորմալ քաշ ունեցող կանանց համեմատ:
- Առողջությանը վերաբերող կանխատեսումները ճարպակալում ունեցող մարդկանց մոտ շատ ավելի վատն են, քանի որ նրանց մոտ ուռուցքները, սովորաբար, ավելի մեծ չափերի են լինում, ախտահարվում են ավիշներն ու մնացած օրգանները:
- Նորմալ քաշ ունեցող կանանց մոտ քաղցկեղի զարգացման հավանականությունը եւս աճում է, եթե նրանք 13 տարվա ընթացքում իրենց քաշի 5 տոկոսից ավելին էին հավաքում:
- Հորմոնալ թերապիան ոչ մի կերպ չէր ազդում քաշի եւ կրծքագեղձի քաղցկեղի միջեւ կապի առկայության վրա:
16.06.2015
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Ամենօրյա ֆիզիկական վարժությունները նվազեցնում են քաղցկեղը վերապրած կանանց մոտ վաղաժամ մահվան վտանգը, պարզել են գերմանացի գիտնականները` Հայդելբերգի Քաղցկեղի ուսումնասիրման կենտրոնից։ Հետազոտությունը տպագրվել է...
14.01.2020
Շեֆֆիլդի համալսարանի գիտնականները մշակել են հատուկ բարձրտեխնոլոգիական կրծկալ, որը հագնելու դեպքում ճառագայթային թերապիայի ճշգրտությունն ու արդյունավետությունը կարող է բարձրանալ...
06.10.2016
Կրծքի քաղցկեղ ունեցող տարեց հիվանդները հիվանդությունն անհամեմատ ավելի լավ են հաղթահարվում, քան ընդունված է համարել, իսկ ապրելիության ցուցանիշները նրանց մոտ ավելի բարձր են, քան կանխատեսում է հանրահայտ առցանց ծրագիրը...
11.12.2015
Բրիտանացի դիզայներ Ստելլա Մակքարթնին կրծկալ է ստեղծել այն կանաց համար, ովքեր մաստեկտոմիա են տարել (կրծքագեղձի հեռացման վիրահատություն): Այս մասին հայտնում է US Magazine-ը...
25.09.2015
Շաբաթական 40 ժամից ավելի աշխատող կամ պարբերաբար ծանրություն բարձրացնող կանանցից համեմատաբար երկար ժամանակ է պահանջվում հղիանալու համար...
19.08.2015
Ճառագայթային թերապիան կարող է նշանակալից կերպով նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի կրկնվելը: Այս եզրահանգման են եկել միանգամից երկու...
24.07.2015
Տարեց կանանց մեծ մասը, ովքեր գտնվում են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի խմբում, ոչինչ չգիտի այս հիվանդության ախտանիշների մասին: Մեծ Բրիտանիայի գիտնականները պարզել են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կեսը բացի...
13.07.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ