ԼՈՒՐԵՐ: Կին. հիվանդություններ
Սրտի կաթվածով ախտորոշված կանայք ավելի մեծ ռիսկի են ենթարկվում. news.am
Հետազոտությամբ պարզվել է, որ սրտի կաթվածով ախտորոշված կանանց մոտ, տղամարդկանց համեմատությամբ, հիվանդանոցում մահացության ռիսկը նշանակալիորեն բարձր է: Բացի այդ, ապաքինման ժամկետն իգական սեռի մոտ կարող է ավելի երկար տեւել: Լավ նորությունն այն է, որ վերջին տարիներին, այնուամենայնիվ, մահացության ցուցանիշի զգալի կրճատում է նկատվում:
Յեյլի համալսարանականների (ԱՄՆ) նախաձեռնությամբ իրականացված հետազոտության շրջանակում հսկայածավալ տվյաներ են հավաքագրվել՝ 30-54 տարեկան հազարավոր հիվանդների առողջության, սրտի կաթվածի արդյունքում հոսպիտալացման եւ հիվանդանոցում մահացության դեպքերի հաճախականության վերաբերյալ: Դրանց վերլուծության արդյունքում մասնավորապես պարզվել է, որ.
- 2001-2010թթ. Միացյալ Նահանգների երիտասարդ բնակիչների շրջանում սրտի կաթվածի հետեւանքով հոսպիտալացման ցուցանիշի փոփոխություն չի գրանցվել,
- տարեց մարդկանց պարագայում նույն ժամանակահատվածում ցուցանիշի՝ 20 տոկոսի չափով կրճատում է նկատվել,
- երիտասարդ, հատկապես աֆրոամերիկացի կանանց շրջանում կաթվածի պահին առավել հաճախ լուրջ հիվանդություններ՝ արյան բարձր ճնշում, շաքարախտ կամ սրտի անբավարարություն է նկատվում:
- սրտի կաթվածի ենթարկված չափահաս՝ առավելագույնը 55 տարեկան հիվանդների շրջանում խոլեսթերինի բարձր մակարդակ ունենալու առավել մեծ հավանականությունը տղամարդկանց է բաժին հասնում:
Սրտաբան Ռիչարդ Կրասուսկին, որպես կողմնակի անձ, հատկանշական է համարել այն հանգամանքը, որ, համաձայն հետազոտության արդյունքների, վերջին մեկ տասնամյակի ընթացքում սրտի կաթվածի ենթարկված կանանց թվի փոփոխություն չի նկատվել:
«Մի փոքր հիասթափվում ենք՝ տեսնելով, որ մահացության ցուցանիշը տարբեր է՝ տղամարդկանց եւ կանանց համար», - նշել է նա:
Հետազոտության հեղինակները գտնում են, որ սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնների՝ արյան բարձր ճնշման, խոլեսթերինի բարձր մակարդակի, ճարպակալման, ծխելու սովորության եւ շաքարախտի նկատմամբ ագրեսիվ վերահսկողությունն առավելապես երիտասարդ կանանց շրջանում է օգտակար:
«Բազմաթիվ վկայություններ կան առ այն, որ ներկայումս ամերիկացիներն ավելի մեծ դժվարությամբ են սրտանոթային հիվանդությունների կանխարգելումն իրականացնում: Մարդիկ ավելի հաճախ են ճարպակալման, խոլեսթերինի եւ արյան ճնշման հետ կապված խնդիրներ ունենում: Սրանք բաներ են, որոնք կենսակերպի փոփոխությունների շնորհիվ հեշտությամբ ենթակա են կանխարգելման», - մեկնաբանել է դոկտոր Կրասուսկին:
Գիտնականների համոզմամբ, հոսպիտալացման ցուցանիշների անփոփոխ մնալու պատճառը երիտասարդների շրջանում տեղեկացվածության պակասն ու ռիսկի գործոնները վերահսկելու անկարողությունն է:
06.11.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Ամենօրյա ֆիզիկական վարժությունները նվազեցնում են քաղցկեղը վերապրած կանանց մոտ վաղաժամ մահվան վտանգը, պարզել են գերմանացի գիտնականները` Հայդելբերգի Քաղցկեղի ուսումնասիրման կենտրոնից։ Հետազոտությունը տպագրվել է...
14.01.2020
Շեֆֆիլդի համալսարանի գիտնականները մշակել են հատուկ բարձրտեխնոլոգիական կրծկալ, որը հագնելու դեպքում ճառագայթային թերապիայի ճշգրտությունն ու արդյունավետությունը կարող է բարձրանալ...
06.10.2016
Կրծքի քաղցկեղ ունեցող տարեց հիվանդները հիվանդությունն անհամեմատ ավելի լավ են հաղթահարվում, քան ընդունված է համարել, իսկ ապրելիության ցուցանիշները նրանց մոտ ավելի բարձր են, քան կանխատեսում է հանրահայտ առցանց ծրագիրը...
11.12.2015
Բրիտանացի դիզայներ Ստելլա Մակքարթնին կրծկալ է ստեղծել այն կանաց համար, ովքեր մաստեկտոմիա են տարել (կրծքագեղձի հեռացման վիրահատություն): Այս մասին հայտնում է US Magazine-ը...
25.09.2015
Շաբաթական 40 ժամից ավելի աշխատող կամ պարբերաբար ծանրություն բարձրացնող կանանցից համեմատաբար երկար ժամանակ է պահանջվում հղիանալու համար...
19.08.2015
Ճառագայթային թերապիան կարող է նշանակալից կերպով նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի կրկնվելը: Այս եզրահանգման են եկել միանգամից երկու...
24.07.2015
Տարեց կանանց մեծ մասը, ովքեր գտնվում են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի խմբում, ոչինչ չգիտի այս հիվանդության ախտանիշների մասին: Մեծ Բրիտանիայի գիտնականները պարզել են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կեսը բացի...
13.07.2015
Դաշտանադադարից հետո շատ ավելի դժվար է նիհարել, քան երիտասարդ տարիներին: Սակայն գիտնականները նշում են եւս մեկ հանգամանք, որի պատճառով անպայման պետք է...
16.06.2015
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYkxWtJx' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ