ԼՈՒՐԵՐ: Կին. հիվանդություններ
Էնդոմետրիոզի բուժմանը միտված նոր դեղամիջոց է մշակվել. news.am
Էնդոմետրիոզ հիվանդությունը, որ սովորաբար կոնքային հատակը կազմող եւ որովայնում առկա օրգանների՝ արգանդի ներքին մակերեսը ծածկող լորձաթաղանթի նմանությամբ արտաքին «պաստառի» ձեւավորում է հրահրում եւ կարող է այնպիսի ցավ առաջացնել, որ բազմաթիվ կանայք նույնիսկ աշխատելու կամ որեւ բանով զբաղվելու հնարավորությունից են զրկվում (հատկապես թերապիայի բացակայության պայմաններում), բավականին լայն տարածմամբ է բնորոշվում:
Այդուհանդերձ, ժամանակակից բժշկությանը դեռեւս քիչ բան է հայտնի հիվանդության առաջացման պատճառների մասին եւ, հետեւաբար, արդյունավետ բուժամիջոցների պակաս է զգացվում:
Լավ նորությունն այն է, որ վերջերս մի քանի հետազոտություններ են նախաձեռնվել, որոնց ընթացքը բավականին խոստումնալից է էնդոմետրիոզով տառապող կանանց համար:
Խոսքը, մասնավորապես, բոլորովին վերջերս մեկնարկած կլինիկական փորձարկումների մասին է, որոնց շրջանակում Մեծ Բրիտանիայում գործող Բաթի համալսարանի դեղագործական ամբիոնը ներկայացնող գիտահետազոտական խմբերից մեկի ջանքերով մշակված նոր՝ E2MATE անվամբ հայտնի դեղամիջոցի եւ նորէթինդրոնացետատի՝ ավանդական պրոգեսթերոնի համադրության, վերարտադրողական տարիքի կանանց պարագայում հիվանդության բուժմանը միտված բարձր արդյունավետություն է գրանցել: Այդուհանդերձ, փորձագետների գնահատմամբ, թերապիայի՝ էնդոմետրիալ հյուսվածքների աճի կանխարգելման տեսանկյունից, հսկայական ներուժ դրսեւորող նորահայտ միջոցը դեռեւս հետագա փորձարկումների կարիք ունի: Համաձայն տեղեկությունների, երկու դեղամիջոցների համադրությունը արդեն իսկ առկա հյուսվածքների բջիջների թիվը նվազեցնելու հատկություն է ցուցաբերում:
Էնդոմետրիոզը չորս տիպի դրսեւորում կարող է ունենալ՝ նվազագույն, մեղմ, միջին եւ ծանր: Գիտնականներն, ի թիվս այլ հարցերի, դեռեւս պետք է պարզեն, թե հատկապես որ տիպի առկայության պարագայում է թերապիայի նոր միջոցն առավել արդյունավետ: Բացի այդ, հարկ է նաեւ բուժման արդյունավետության մակարդակի՝ հիվանդի տարիքից եւ մարմնի կշռից կախվածությունը պարզել:
Մի շարք այլ ընթացիկ հետազոտություններով հիվանդության առաջացման պատճառները պարզելու փորձ է արվում, ինչն իր հերթին կարող է առավել արդյունավետ բուժամիջոցների մշակման հանգեցնել:
Էդինբուրգի համալսարանին կից գործող վերարտադրողական առողջության կենտրոնի գիտնականները, մասնավորապես, պարզել են, որ նախընթաց հետազոտությունների շրջանակում գրանցված անհաջողությունների պատճառը հիվանդության ուսումնասիրման համար անհրաժեշտ կենդանական մոդելի ոչ ճիշտ ընտրությունն է եղել: Նրանք լաբորատոր մկան արգանդից տարածված էնդոմետրիալ հյուսվածքների ներպատվաստում են իրականացրել առողջ կրծողի օրգանիզմում եւ դրանց զարգացմանը հետեւել՝ համարելով, որ միայն այդպես կարելի է մարդու օրգանիզմում առկա էնդոմետրիոզի տարածման կրկնօրինակը ստանալ:
Երկրորդ հետազոտության շրջանակում հիվանդության բջջային մակարդակով ուսումնասիրություն է իրականացվում, իսկ երրորդն էնդոմետրիոզի ախտորոշման եղանակները բարելավելու նպատակ ունի:
Մինչ գիտնականները շարունակում են հիվանդության մեխանիզմները բացահայտել, արդեն իսկ ախտահարված կանանց խորհուրդ չի տրվում՝ նստել եւ բուժման գերարդյունավետ միջոցի սպասել: Հակառակը՝ հարկավոր է հնարավորինս շուտ թերապիայի ավանդական միջոցներից օգտվել՝ որքան հնարավոր է ցավից խուսափելու եւ կյանքի բնականոն հունին վերադառնալու համար:
07.10.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Ամենօրյա ֆիզիկական վարժությունները նվազեցնում են քաղցկեղը վերապրած կանանց մոտ վաղաժամ մահվան վտանգը, պարզել են գերմանացի գիտնականները` Հայդելբերգի Քաղցկեղի ուսումնասիրման կենտրոնից։ Հետազոտությունը տպագրվել է...
14.01.2020
Շեֆֆիլդի համալսարանի գիտնականները մշակել են հատուկ բարձրտեխնոլոգիական կրծկալ, որը հագնելու դեպքում ճառագայթային թերապիայի ճշգրտությունն ու արդյունավետությունը կարող է բարձրանալ...
06.10.2016
Կրծքի քաղցկեղ ունեցող տարեց հիվանդները հիվանդությունն անհամեմատ ավելի լավ են հաղթահարվում, քան ընդունված է համարել, իսկ ապրելիության ցուցանիշները նրանց մոտ ավելի բարձր են, քան կանխատեսում է հանրահայտ առցանց ծրագիրը...
11.12.2015
Բրիտանացի դիզայներ Ստելլա Մակքարթնին կրծկալ է ստեղծել այն կանաց համար, ովքեր մաստեկտոմիա են տարել (կրծքագեղձի հեռացման վիրահատություն): Այս մասին հայտնում է US Magazine-ը...
25.09.2015
Շաբաթական 40 ժամից ավելի աշխատող կամ պարբերաբար ծանրություն բարձրացնող կանանցից համեմատաբար երկար ժամանակ է պահանջվում հղիանալու համար...
19.08.2015
Ճառագայթային թերապիան կարող է նշանակալից կերպով նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի կրկնվելը: Այս եզրահանգման են եկել միանգամից երկու...
24.07.2015
Տարեց կանանց մեծ մասը, ովքեր գտնվում են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի խմբում, ոչինչ չգիտի այս հիվանդության ախտանիշների մասին: Մեծ Բրիտանիայի գիտնականները պարզել են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կեսը բացի...
13.07.2015
Դաշտանադադարից հետո շատ ավելի դժվար է նիհարել, քան երիտասարդ տարիներին: Սակայն գիտնականները նշում են եւս մեկ հանգամանք, որի պատճառով անպայման պետք է...
16.06.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ