ԼՈՒՐԵՐ: Կին. հիվանդություններ
Գիտնականները կրծքագեղձի քաղցկեղի բջիջների տարածմանը նպաստող մոլեկուլ են հայտնաբերել. med.news.am
Վերջերս գիտնականների կողմից կատարված բացահայտման շնորհիվ հնարավոր է` կրծքագեղձի քաղցկեղի ամենաագրեսիվ ձեւերից մեկի բուժման նոր եղանակ գործադրվի:
Նրանք պարզել են, թե հատկապես որ մոլեկուլն է քաղցկեղային բջիջների աճն ու արագ տարածումը խթանում, ինչի արդյունքում բուժման ներկայիս եղանակները խիստ սահմանափակ ազդեցություն են ապահովում, հաղորդում է Daily Mail-ը:
Այժմ, երբ հիշյալ մոլեկուլը բացահայտված է, բժիշկները վստահ են, որ կարող են հիվանդության տարածման ներկայումս կիրառվող դեղամիջոցներից մեկի համար առավել արդյունավետ կիրառություն գտնել: Այն առավելապես օգտակար կլինի HER2-դրական` մյուսների համեմատ նշանակալիորեն արագ զարգացող կրծքագեղձի քաղցկեղով տառապող կանանց բուժման համար:
Հիշյալ հիվանդությունը Մեծ Բրիտանիայում տարեկան 10 հազար կնոջ մոտ է ախտորոշվում, որոնցից 7000-ի դեպքում բուժման ստանդարտ եղանակի` Հերցեպտին կոչվող դեղամիջոցի օգտագործումը ցանկալի արդյունքներ չի գրանցում:
Լոնդոնի Քուին Մերի Համալսարանի քացկեղի ինստիտուտի գիտահետազոտական խմբի անդամները վստահ են, որ առաջիկայում կանայք կարող են ուռուցքի բիոպսիայի ենթարկվել` մոլեկուլի առկայությունը ստուգելու համար:
Թեստի հաստատման դեպքում բժիշկները կարող են Հերցեպտինին զուգահեռ` ներկայումս փորձարկման փուլում գտնվող մեկ այլ դեցամիջոց առաջարկել:
Լաբորատոր մկների վրա իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հիշյալ երկու դեղամիջոցների համակցությունը կարող է ուռուցքի ոչնչացման հանգեցնել:
Միայն Մեծ Բրիտանիայում տարեկան շուրջ 50 հազար կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվում, ինչի արդյունքում հիվանդներից գրեթե 12 հազարը մահանում են:
Չնայած մահացության ցուցանիշների վերջին տասնամյակների ընթացքում նկատելի նվազմանը` բրիտանացի գիտնականները լուրջ մարտահրավերների են բախվել, թեկուզեւ այն առումով, որ դրանք նկատելիորեն բարձր են եվրոպական երկրներում գրանցվող արդյունքներից:
Հետազոտության ընթացքում կրծքագեղձի քաղցկեղ ունեցող 2 հազար կանանցից նմուշներ են վերցվել, որոնց 40 տոկոսի դեպքում խնդրո առարկա մոլեկուլը` αvβ6-ն է հայտնաբերվել: Ավելի ուշ` լաբորատոր մկների վրա իրականացված փորձարկումների ընթացքում հիշյալ մոլեկուլը հաջողությամբ ոչնչացվել է: Առաջիկայում նույն փորձարկումները կանանց շրջանում կիրականացվեն` փորձարարական բուժամիջոցի արդյունավետությունը պարզելու համար:
Արդյունավետության հաստատման դեպքում բուժման եղանակը առաջիկա տասը տարիների ընթացքում կարող է համընդհանուր տարածում գտնել:
08.07.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Ամենօրյա ֆիզիկական վարժությունները նվազեցնում են քաղցկեղը վերապրած կանանց մոտ վաղաժամ մահվան վտանգը, պարզել են գերմանացի գիտնականները` Հայդելբերգի Քաղցկեղի ուսումնասիրման կենտրոնից։ Հետազոտությունը տպագրվել է...
14.01.2020
Շեֆֆիլդի համալսարանի գիտնականները մշակել են հատուկ բարձրտեխնոլոգիական կրծկալ, որը հագնելու դեպքում ճառագայթային թերապիայի ճշգրտությունն ու արդյունավետությունը կարող է բարձրանալ...
06.10.2016
Կրծքի քաղցկեղ ունեցող տարեց հիվանդները հիվանդությունն անհամեմատ ավելի լավ են հաղթահարվում, քան ընդունված է համարել, իսկ ապրելիության ցուցանիշները նրանց մոտ ավելի բարձր են, քան կանխատեսում է հանրահայտ առցանց ծրագիրը...
11.12.2015
Բրիտանացի դիզայներ Ստելլա Մակքարթնին կրծկալ է ստեղծել այն կանաց համար, ովքեր մաստեկտոմիա են տարել (կրծքագեղձի հեռացման վիրահատություն): Այս մասին հայտնում է US Magazine-ը...
25.09.2015
Շաբաթական 40 ժամից ավելի աշխատող կամ պարբերաբար ծանրություն բարձրացնող կանանցից համեմատաբար երկար ժամանակ է պահանջվում հղիանալու համար...
19.08.2015
Ճառագայթային թերապիան կարող է նշանակալից կերպով նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի կրկնվելը: Այս եզրահանգման են եկել միանգամից երկու...
24.07.2015
Տարեց կանանց մեծ մասը, ովքեր գտնվում են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի խմբում, ոչինչ չգիտի այս հիվանդության ախտանիշների մասին: Մեծ Բրիտանիայի գիտնականները պարզել են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կեսը բացի...
13.07.2015
Դաշտանադադարից հետո շատ ավելի դժվար է նիհարել, քան երիտասարդ տարիներին: Սակայն գիտնականները նշում են եւս մեկ հանգամանք, որի պատճառով անպայման պետք է...
16.06.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ