ԼՈՒՐԵՐ: Կին. հիվանդություններ
Հայաստանում մեծացել է կրծքագեղձի քաղցկեղից բուժվողների թիվը
Խաչանուշ Հակոբյանն ընդգծել է ամենամյա բժշկական հետազոտության կարեւորությունը...
Տարեցտարի մեր այցելուների թիվն ավելանում է: Ավելի շատ մարդիկ են իմանում հիվանդության մասին եւ բուժվում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Անդրադառնալով կրծքագեղձի եւ արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման միտումներին եւ բուժմանը՝ նա նշել է. «2011թ. համեմատությամբ՝ ընթացիկ տարում մեր կենտրոնի այցելուների աճ է գրանցվել: Մինչ այսօր մենք ունեցել ենք 235000 այցելու: Կենտրոնի 15-ամյա գործունեության ընթացքում անցկացվել է 279 419 հետազոտություն, որոնցից 160447-ը՝ կրծքագեղձի քաղցկեղի: Կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել 6797 այցելուների մոտ: Մենք ուրախ ենք ոչ թե նրա համար, որ աճում է գրանցված հիվանդների թիվը, այլ այն բանի, որ օրեցօր ավելի շատ մարդիկ են ախտորոշում ստանում, բուժվում, եւ մեզ հաջողվում է կյանքեր փրկել»:
Խաչանուշ Հակոբյանը նաեւ ընդգծել է ամենամյա բժշկական հետազոտության կարեւորությունը, որը պետք է անցնի յուրաքանչյուր աղջիկ եւ կին: «Չպետք է մոռանալ, որ կուրծքը կնոջ մարմնի ամենախոցելի մասն է: Անհրաժեշտ է ամեն տարի հետազոտություն անցնել՝ հնարավոր հիվանդության զարգացումը կանխելու համար», - եզրափակել է նա:
20.12.2012
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Ամենօրյա ֆիզիկական վարժությունները նվազեցնում են քաղցկեղը վերապրած կանանց մոտ վաղաժամ մահվան վտանգը, պարզել են գերմանացի գիտնականները` Հայդելբերգի Քաղցկեղի ուսումնասիրման կենտրոնից։ Հետազոտությունը տպագրվել է...
14.01.2020
Շեֆֆիլդի համալսարանի գիտնականները մշակել են հատուկ բարձրտեխնոլոգիական կրծկալ, որը հագնելու դեպքում ճառագայթային թերապիայի ճշգրտությունն ու արդյունավետությունը կարող է բարձրանալ...
06.10.2016
Կրծքի քաղցկեղ ունեցող տարեց հիվանդները հիվանդությունն անհամեմատ ավելի լավ են հաղթահարվում, քան ընդունված է համարել, իսկ ապրելիության ցուցանիշները նրանց մոտ ավելի բարձր են, քան կանխատեսում է հանրահայտ առցանց ծրագիրը...
11.12.2015
Բրիտանացի դիզայներ Ստելլա Մակքարթնին կրծկալ է ստեղծել այն կանաց համար, ովքեր մաստեկտոմիա են տարել (կրծքագեղձի հեռացման վիրահատություն): Այս մասին հայտնում է US Magazine-ը...
25.09.2015
Շաբաթական 40 ժամից ավելի աշխատող կամ պարբերաբար ծանրություն բարձրացնող կանանցից համեմատաբար երկար ժամանակ է պահանջվում հղիանալու համար...
19.08.2015
Ճառագայթային թերապիան կարող է նշանակալից կերպով նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի կրկնվելը: Այս եզրահանգման են եկել միանգամից երկու...
24.07.2015
Տարեց կանանց մեծ մասը, ովքեր գտնվում են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի խմբում, ոչինչ չգիտի այս հիվանդության ախտանիշների մասին: Մեծ Բրիտանիայի գիտնականները պարզել են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կեսը բացի...
13.07.2015
Դաշտանադադարից հետո շատ ավելի դժվար է նիհարել, քան երիտասարդ տարիներին: Սակայն գիտնականները նշում են եւս մեկ հանգամանք, որի պատճառով անպայման պետք է...
16.06.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ